Արմինֆո. 2025 թվականի մայիսի 9-ին կայանալիք Հաղթանակի հոբելյանական շքերթին մասնակցելու հրավեր կստանան ոչ միայն ԱՊՀ առաջնորդները։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
"Հրավիրվում են շատ պետությունների և կառավարությունների ղեկավարներ։ Տոնի մոտենալուն զուգընթաց մենք, իհարկե, կտեղեկացնենք թե դրանք ովքեր են", - ասել է նա, չմանրամասնելով, թե արդյոք հրավիրյալների թվում են ներկայումս ոչ բարեկամական երկրների ներկայացուցիչները, որոնք ԽՍՀՄ-ի հետ միասին կռվել են ֆաշիզմի դեմ Երկրորդ համաշխարհային պատերազմում, գրում է "Մոսկովսկի կոմսոմոլեց"-ը:
Միեւնույն ժամանակ, Կրեմլի խոսնակն ընդգծել է, որ «Մոսկվայում ուրախ կլինեն ողջունել բոլորին, ովքեր կժամանեն այդ շատ կարեւոր տարեդարձի տոնակատարությանը":
"Մոսկվա Հաղթանակի շքերթին ժամանելու պատրաստակամության մասին հայտարարել է ԵՄ անդամ Սլովակիայի նախագահ Ֆիցոն: Վլադիմիր Պուտինը BRICS-ի գագաթաժողովի հարթակներում օտարերկրյա առաջնորդների հետ երկկողմ հանդիպումների ընթացքում օգտվել է առիթից՝ հրավիրելու նրանց Հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը", - գրում է պարբերականը: