Արմինֆո.2024թ. հոկտեմբերի վերջին Հայաստանի Պն-ը հաղորդել է, որ բանակցություններ է սկսել հնդկական ինքնաթիռներ արտադրող HAL-ի հետ՝ Flanker-H Սու-30ՄԿԻ, ինչպես նաեւ հատուկ սպառազինությունձեռք բերելու նպատակով: Ընդ որում, Հայաստանը մտադիր է չեղարկել ութ լրացուցիչ Flanker-C Սու-30ՍՄ-ի պատվերը, որից արդեն 5 տարի է անցել։ Այս մասին գրում է Avions Legendaires-ը։
Ընդ որում, աղբյուրը նշում է, որ դա կլինի առաջին պայմանագիրն այն ժամանակից ի վեր, երբ Հնդկաստանը որոշել է արտահանել իր սեփական Սու-30ՄԿԻ-ները:
Նաև հիշեցվում է, որ ներկայում Հայաստանի կործանիչների պարկը բաղկացած է չորս Սու-30ՍՄ Flanker-C –ից, որոնք ստացվել են 2019 թվականի գարնանը, եւ շուրջ տասնհինգ ավելի հին Սու-25Կ-ից:
Հոդվածում նշվում է, որ Հայաստանը բանակցություններ է սկսել HAL-ի հետ՝ 8-12 Սու-30ՄԿԻ մատակարարման շուրջ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա ռուսական կողմից չի ստացել ավելի վաղ պատվիրված 8 կործանիչները, չնայած այն հանգամանքին, որ վճարել է պայմանագրի արժեքի մոտ 70%-ը:
"Փաստորեն, Hindustan Aircraft Limited ընկերությունը կստանձնի ութ նոր ինքնաթիռ, պայմանով, որ "Սուխոյ"-ը կփոխհատուցի կանխավճարը, և կարդիականացնի ներկայիս չորս Սու-30ՍՄ-ները Սու-30ՄԿԻ ստանդարտի ։
Բանակցությունները, որոնք հայտնի են որպես «Սուպեր 30» ծրագիր, պտտվում են Astra 1 մեծ հեռահարության «օդ-օդ» հրթիռների, Rudram 1 հակառադիոլոկացիոն հրթիռների և SAAW կառավարվող ռումբերի խմբաքանակի շուրջ: Երեքն էլ մշակվել և արտադրվել են Հնդկաստանում", - նշում է Avions Legendaires-ը:
Հավելենք, որ ըստ հնդկական աղբյուրների, Հայաստանը հնդկական զենքի գնորդների եռյակում է՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ միասին: