Արմինֆո. "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցությունում պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ղեկավարին պաշտոնանկ անելու հարց չի քննարկվել։ Այս մասին հոկտեմբերի 30-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Նրա ասելով՝ լուրերն այն մասին, որ այդ հարցը բարձրացվել է կառավարող ուժի հանդիպման ժամանակ, ընդամենը խոսակցություններ են։ "Շրջանառվող լուրերն այն մասին, թե "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության անդամները մտադիր են բարձրացնել ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից իմ հեռացման հարցը, փոթորիկ է և քաոտիկ շարժում։ Դա չի համապատասխանում իրականությանը։ Խմբակցությունում տարբեր, շատ սուր հարցեր են քննարկվում, բայց այդ լուրի հետ կապված քննարկումներ խմբակցությունում չեն եղել", - պարզաբանել է նա։
Նշենք, որ նախօրեին մի շարք ԶԼՄ-ներ, հղում անելով ՔՊ կուսակցության աղբյուրներին, հաղորդել էին, թե քննարկում են Անդրանիկ Քոչարյանին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարցը: Նշվել էր, թե դա պայմանավորված է Քոչարյանի գործունեությունից ՔՊ-ում աճող դժգոհությամբ, հատկապես, այն բանից հետո, երբ վերջինս վիրավորել է խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանին և Հրաչյա Հակոբյանին (ՀՀ վարչապետի տիկնոջ եղբայրը - խմբ.)։