Արմինֆո.Սյունիքի մարզի Ներքին հանդ գյուղի այս զույգն այլևս չի կարողանում այցելել իրենց որդու շիրիմին, քանի որ Ադրբեջանը օկուպացրել է գյուղական գերեզմանոցը: Այդ մասին Twitter-ի (X) իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե դե Կոտինյին՝ գրառմանը կից զետեղելով համապատասխան լուսանկար:
"Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքների շարունակական օկուպացիան նաև մարդկային ողբերգություն է", - եզրափակել է նա:
Նշենք, որ 2020 թվականի դեկտեմբերի վերջից ի վեր Ադրբեջանի ԶՈՒ-ն օկուպացիայի տակ է պահում Հայաստանի մի քանի հարյուր քառ.կմ ինքնիշխան տարածքներ Սյունիքում, Վայոց ձորում և Գեղարքունիքում։