Արմինֆո.Ազգային Ժողովի կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը տեղյակ չէ սեփական անձի շուրջ տեղի ունեցող գործընթացների մասին:
Նշենք, որ ըստ "Ազատություն" ռադիոկայանի հայկական ծառայության տեղեկատվության, ԱԺ-ում մի շարք պատգամավորներ վարչապետի Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ բարձրացրել են Անդրանիկ Քոչարյանին Ազգային Ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացման հարցը:
Լրագրողների հետ զրույցում Քոչարյանը հայտարարել է, որ չգիտի ինչի մասին է խոսքը ։ "Բայց եթե հարցը բարձրացվում է, ապա այն կարելի է քննարկել։ Ես նման տեղեկություն չունեմ", - ասել է խորհրդարանականը՝ "Ազատություն" ռադիոկայանի հայկական ծառայությանը մեղադրելով ապատեղեկատվություն տարածելու համար։
Հարկ է նշել, որ Քոչարյանի պաշտոնանկության մասին լուրերը հերքել է նաև կառավարող խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Նրա խոսքով ՝ խմբակցության օրակարգում նման հարց չկա։