Արմինֆո. Հարավային Կովկասի տարածաշրջանային "3+3" հարթակը կարևոր պահանջ է բավարարում։ Այդ մասին հայտարարել Է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Այդ առումով նա հիշեցրել է, որ հոկտեմբերի 18-ին Թուրքիա են այցելել Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները։
Միևնույն ժամանակ, Թուրքիայի առաջնորդը հայտարարել է, թե Արցախի բռնակցումից հետո Հարավային Կովկասում տևական խաղաղության բացառիկ հնարավորություն է ստեղծվել:
"Մենք ուշադիր հետևում ենք մեր թանկագին Ադրբեջանի և Հայաստանի աշխատանքին այդ ուղղությամբ։ Մենք կշարունակենք համակարգված աշխատանքը մեր ադրբեջանցի եղբայրների հետ", - նշել Է Թուրքիայի նախագահը, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները։