Արմինֆո.Երեւան: 29.10.24: ԱրմԻնֆո: Մարիաննա Մկրտչյան: Բաքվու ՄԱԿ-ի կլիմայի խորհրդաժողովին Պուտինի մասնակցության հարցը լուծված չէ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է "ՌԻԱ նովոստի"-ն:
"Ոչ", - ասել է Պեսկովը լրագրողներին, պատասխանելով այն հարցին, թե արդյոք պարզվել էՄԱԿ-ի կլիմայի խորհրդաժողովին ՌԴ նախագահի մասնակցելու հարցը, որը տեղի կունենա նոյեմբերին Ադրբեջանի մայրաքաղաքում:
Ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ները, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, հաղորդել էին, որ Ռուսաստանը միջոցառմանը կներկայացվի կամ նախագահի, կամ կառավարության ղեկավարի մակարդակով: