Արմինֆո. Գյումրու քաղաքապետը՝ "Բալասանյան" դաշինքի ներկայացուցիչ Վարդգես Սամսոնյանը հայտարարել է իր հրաժարականի մասին: Այդ տեղեկությունը հաստատել են Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքի քաղաքապետարանում։
Ավելի վաղ հայկական լրատվամիջոցներին այդ մասին հաղորդել էր "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության պատգամավոր Էմմա Պալյանը։ Գյումրու քաղաքապետարանից խոստացել են առաջիկայում այդ կապակցությամբ հայտարարություններ տարածել:
Ավելի վաղ հայկական լրատվամիջոցները գրել էին, որ կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունն իր վրա կվերցնի քաղաքի կառավարումը։ Այդ մասին լուրեր էին տարածվել Սամվել Բալասանյանի որդու, ինչպես նաև նախկին ու ներկա փոխքաղաքապետերի կալանավորման լուրերից հետո:
Դրանից հետո հայկական ԶԼՄ-ներում սկսեցին շրջանառվել Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի հնարավոր հրաժարականի մասին տեղեկությունները և կաառավարող "Բալասանյան" դաշինքի անդամների՝ մանդատները վայր դնելու որոշումը, որից հետո, այսպես կոչված, նոր ընտրությունների արդյունքում քաղաքը կանցնի Փաշինյանի կուսակցության կառավարման ներքո։
Այսօր արդեն հաղորդվում է, որ Գյումրիի քաղաքապետի պաշտոնի "Քաղաքացիական պայմանագրի" թեկնածուն Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Սարուխանյանն է: