Արմինֆո.Հայաստանը, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ միասին, ճանաչվել է 2023-2024 ֆինանսական տարում հնդկական պաշտպանական արտադրանքի խոշորագույն ներկրողների թվում՝ 2.6 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ: Այդ մասին գրում է The Times of India թերթը:
Ըստ աղբյուրի՝ Հայաստանը դարձել է հնդկական պաշտպանական արտադրանքի խոշորագույն գնորդը, ինչպիսիք են "Պինակա" համազարկային կրակի ռեակտիվ համակարգը և "Ակաշ"ԶՀՀ-ը:
Վերջին 4 տարիների ընթացքում Հայաստանը մի քանի գործարք է կնքել Հնդկաստանի հետ՝ հրթիռների, հրետանային կայանքների, հրթիռային համակարգերի, ռադարների, զրահաբաճկոնների և գիշերային տեսանելիության սարքերի, ինչպես նաև զինամթերքի և հրետանային արկերի լայն տեսականի ձեռք բերելու համար: Ընդ որում, Հայաստանը դարձել է հնդկական արտադրության "Ակաշ" ԶՀՀ առաջին օտարերկրյա գնորդը։
Նշվում է, որ այդ գործարքներից մի քանիսը ստորագրվել են դեռևս Հայաստանի և Ադրբեջանի բախման ժամանակ:
Նշվում է նաև, որ հնդկական պետական և մասնավոր ընկերությունները զենքի, զինամթերքի և բաղադրիչների լայն տեսականի են արտահանում աշխարհի շուրջ 100 երկիր:
Ավելի վաղ հնդկական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ 2022 թվականի սեպտեմբերի վերջին Հայաստանը ստորագրել է ավելի քան 250 մլն դոլարի պայմանագիր՝ Հնդկաստանից սպառազինություն գնելու համար, այդ թվում ՝ հնդկական Pinaka 214 մմ համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և դրանց համար նախատեսված ռեակտիվ արկեր, անանուն հակատանկային հրթիռային համակարգեր և տարբեր զինամթերք։
Իսկ արդեն 2023 թվականի աշնանը Indian Defence Research Wing-ը հաղորդել էր, որ օգոստոսի սկզբին հնդկական Bharat Forge LTD պաշտպանական ընկերությունը Հայաստանին է փոխանցել վեց քարշակվող ATAGS 155 մմ հաուբից ՝ 155,5 մլն դոլար արժողությամբ պայմանագրի շրջանակում։ Գործարքը նախատեսում է երեք տարվա ընթացքում Հայաստանին մատակարարել այդ տեսակի 90 հրետանային զենք ։