Արմինֆո. Գերիների, պահվող և անհետ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովը 2024 թվականի հոկտեմբերի 25-ի հերթական նիստում ներկայացրել է բռնի անհետացումներին առնչվող գործերի մասով կատարված աշխատանքների և ձեռնարկվող քայլերի արդյունքները։
Նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահ, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանն անդրադարձել է, ընդհանուր առմամբ, անհետ կորած անձանց ճակատագրերը պարզելու ուղղությամբ կատարված աշխատանքներին:
Նիստում քննարկվել են նաև ծնողների անունից ներկայացված առաջարկությունները, և ընդունվել են համապատասխան որոշումներ:
Նշենք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի 2024 թվականի օգոստոսի վերջին տվյալների համաձայն, այսօր հայկական կողմից անհետ կորած է համարվում շուրջ 1000 մարդ, ընդ որում, շուրջ 300 մարդ սկսել է այդպիսին համարվել 2020 թվականի աշնանից մինչև 2023 թվականի աշուն ընկած ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին սրացումից հետո։ Ընդ որում, բոլոր տվյալները ԿԽՄԿ-ն հավաքել է անհետ կորածների հարազատների դիմումների հիման վրա։
ԿԽՄԿ-ում նաև հաղորդել են, որ այդ 300 անձանց թվում կան մի քանի տասնյակ դիմումներ, որոնք վերաբերում են այն դեպքերին, երբ ընտանիքը չի համաձայնել պետության ներկայացրած ԴՆԹ տվյալներին: