Արմինֆո.ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ստորագրել է որոշում, որը վերաբերում է Եվրոպական միության (ԵՄ) հետ վիզաների ազատականացման ուղղությամբ ՀՀ կառավարության գործողությունների համակարգմանը: Այդ մասին ասվում է ՀՀ կառավարության հոկտեմբերի 24-ի որոշման մեջ։
Տեղեկատվության համաձայն՝ որոշումն ընդունվել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ համաձայնագրի կիրարկմամբ զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի շրջանակում:
"Փաստաթղթին համապատասխան, կստեղծվի աշխատանքային խումբ, որը կզբաղվի ԵՄ-ի հետ վիզաների շուրջ երկխոսության գործողությունների ծրագրի մշակմամբ և իրականացմամբ։ Ձևավորվելու է նաև այդ խմբի անհատական կազմը", - նշվում է որոշման մեջ։
Որոշման կետերի համաձայն, աշխատանքային խումբ կձևավորվի միջգերատեսչական կոմիտեին առընթեր, որը կհամակարգի Հայաստանի եւ ԵՄ միջեւ համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումները: Խմբի հիմնական խնդիրը կլինի վիզաների ազատականացման հասնելու համար ՀՀ կառավարության անհրաժեշտ պարտավորությունների և գործողությունների համակարգումը:
Աշխատանքային խմբի համակարգողին հանձնարարվել է մինչև ս.թ. նոյեմբերի 15-ը Մհեր Գրիգորյանին ներկայացնել սահմանված նպատակների իրականացման ժամանակացույցը: