


Արմինֆո.Հոկտեմբերի 25-ին Հայաստանում տեղի է ունեցել նորաստեղծ Արվեստի պաշտպանների ընկերակցության (ASA) կազմակերպած համաժողովը: Ինչպես նշել են ընկերակցության մամուլի ծառայությունում, ASA-ն իր առջև խնդիր է դրել միջազգային ասպարեզում ակտիվացնել հայկական մշակութային ոլորտը:
Միջոցառման ընթացքում տեղի են ունեցել պանելային քննարկումներ, հրավիրված բանախոսների ելույթներ, ASA-ի գործունեության շնորհադես, ինչպես նաև ընձեռվել է մասնագիտական կապերի ընդլայնման հնարավորություն: Համաժողովում քննարկվող թեմաների թվում էին քաղաքականության, Հայաստանի տնտեսության աճի համար միջոլորտային համագործակցության և նորարարական ռազմավարությունների հետ կապված հարցեր:
Այդ առնչությամբ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է ոլորտային ծրագրի շարունակականության հետ կապված խնդիրները և պատրաստակամություն հայտնել մասնակցել այդ կառույցի աշխատանքներին: Նա նաև հույս է հայտնել, որ ASA - ն կդառնա ակտիվ սոցիալական գործընկեր խնդիրների բացահայտման և միջազգային համագործակցության համար:
Ինչպես նշել են մամուլի ծառայությունում, ASA-ի համաժողովը ֆինանսավորվել է Եվրոպական միության և շվեդական "ArtNexus" ծրագրի կողմից և դարձել է արվեստի և մշակույթի տնտեսությանը նվիրված առաջին ազգային համաաժողովը:
Միջոցառմանը ներկա են եղել կառավարության ներկայացուցիչներ, դիվանագետներ, միջազգային և գործարար առաջնորդներ, ձերռներեցներ, լրատվամիջոցներ և ստեղծագործական համայնքի անդամներ: Համաժողովը կազմակերպել էին ՀԲԸՄ Հայաստանը և Catapult ստեղծագործական աքսելերացիոն ծրագիրը:



