Արմինֆո. Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են երկու պետությունների միջեւ սահմանների սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգը:
Կանոնակարգը հաստատելու մասին հրամանագրեր են ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Վահագն Խաչատուրյանը և Իլհամ Ալիևը:
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 23-ի լիագումար նիստում վավերացրել է «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը: Փաստաթղթի ընդունմանը կողմ է քվեարկել կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցությունը ներկայացնող 64 պատգամավոր: Ընդդիմությունը ՝ ի դեմս "Հայաստան" և "Պատիվ ունեմ" խմբակցությունների, քվեարկությանը չի մասնակցել ։