
Արմինֆո. <Նախագահ Թրամփը, ով կտրուկ ավելացրել է ԱՄՆ ռազմական օգնությունը Ադրբեջանին ՝ զինելով և աջակցելով 2020 թվականին Արցախի վրա Ալիևի ռեժիմի հարձակմանը, պետք է ավելին անի, քան նախընտրական հայտարարություն տարածելը. նա պետք է իրական արդյունքներ տա մինչև ընտրությունների օրը>:
Այդ մասին հայտարարել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը՝ ամերիկահայ ընտրողներին եւ կոալիցիայի գործընկերներին հղած իր տեսաուղերձում մեկնաբանելով ԱՄՆ-ի նախկին նախագահ, երկրի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի այսօրվա հայտարարությունը:
Թրամփը դատապարտել է ԱՄՆ վարչակազմի անգործությունը հայ քրիստոնյաների նկատմամբ հետապնդումների ևԱրցաախխից նրանց բռնի տեղահանության առնչությամբ և խոստացել է «դադարեցնել բռնություններն ու էթնիկ զտումներն ու վերականգնել խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև»: <Քամալա Հարիսը ոչինչ չարեց, քանի որ 120,000 հայ քրիստոնյաներ սարսափելի հալածանքների և բռնի տեղահանումների ենթարկվեցին Արցախում: Աշխարհի քրիստոնյաները ապահով չեն լինի, եթե Քամալա Հարիսը դառնա Միացյալ Նահանգների նախագահ: Երբ ես դառնամ նախագահ, ես կպաշտպանեմ հետապնդվող քրիստոնյաներին, կաշխատեմ բռնությունները եւ էթնիկ զտումները դադարեցնելու ուղղությամբ, եւ մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ", - հայտարարել Է Թրամփը Truth Social սոցիալական հարթակում՝ հոկտեմբերի 23-ին:
Համբարյանի խոսքով ՝ Թրամփը կարող է սկսել հրապարակայնորեն սատարելով արցախցիների վերադարձի իրավունքը և անձամբ կոչ անելով Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոնսոնին քվեարկության դնել H.R. 7288 բանաձևը, կիրառության մեջ դնելով 907-րդ հոդվածի սահմանափակումները՝ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող օժանդակության վերաբերյալ: Իր հերթին, փոխնախագահի թեկնածու Ջեյ Դի Վենսը՝ ԱՄՆ Սենատի անդամը, պետք է հովանավորի և աշխատի S.Res 540 բանաձևի ընդունման ուղղությամբ՝ մանրամասն ուսումնասիրելով Ադրբեջանի կողմից ԱՄՆ ռազմական օժանդակության օգտագործումը հակահայկական ռազմական հանցագործությունների ընթացքում։
«Թեեւ մենք ուրախ ենք տեսնել, որ մեր համայնքի կայուն ներգրավվածությունը ստիպել է Արցախին և Հայաստանին վերաբերող հարցերը բերել ընտրական քննարկումների դաշտ, այնուամենայնիվ, մենք ակնկալում ենք և արժանի ենք ավելիին, քան խոսքերը: Մեր ձայները վաստակելու համար մենք այժմ պետք է տեսնենք գործողություններ, որոնք պատասխանատվության են ենթարկում Ալիևին և զսպում են ադրբեջանական նոր ագրեսիան», - հավելել է Համբարյանը։
Ինչպես ասվում է ANCA-ի հաղորդագրությունում, 2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններից մոտ երկու շաբաթ առաջ Հանրապետական կուսակցությունից եւ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածուները հանդես են եկել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) վերաբերյալ հայտարարություններով ՝ պայքարելով ամերիկահայերի աջակցության համար ԱՄՆ-ի ողջ տարածքում, եւ, հատկապես, տատանվող նահանգներում, ներառյալ Արիզոնան, Ջորջիան, Միչիգանը, Նեւադան, Հյուսիսային Կարալինան, Փենսիլվանիան եւ Վիսկոնտինը։
Սեպտեմբերի 23-ին Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Քամալա Հարիսն իր աջակցությունն է հայտնել "Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի ՝ իրենց տներ անվտանգ վերադառնալու իրավունքին": Փոխնախագահ Հարիսը նաեւ նշել է, որ "մենք երբեք չպետք է մոռանանք Հայոց ցեղասպանության մասին", եւ ընդգծել է իր հավատարմությունը "Հայաստանի եւ նրա հարեւանների միջեւ կայուն խաղաղությանը, որը հարգում է ինքնիշխանությունը, անկախությունը եւ տարածքային ամբողջականությունը":
Ինչպես նշել է Համբարյանը, ակնհայտ է, որ հայերի ձայները նշանակություն ունեն ։ Մենք դա տեսանք այսօր, երբ նախկին նախագահ Թրամփը դատապարտեց Բայդեն-Հարրիսի վարչակազմի անգործությունը՝ Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումների առնչությամբ: <Մենք դա տեսանք մի քանի շաբաթ առաջ, երբ փոխնախագահ Հարիսը կոչ արեց հայերի անվտանգ և կայուն վերադարձն Արցախ: Սա կարևոր հանգրվան է մեր համայնքի համար, կարևոր հանգրվան ամերիկյան ազգային բեմում որպես ընտրական ուժ մեր հայտնվելու համար: Այնպես որ, խնդրում եմ, մնացեք ներգրավված, շարունակեք ճնշում գործադրել: Ամերիկյան քաղաքական համակարգում մեր ներդրումներն արդյունք են տալիս>, - եզրափակել է Համբարյանը։