Հինգշաբթի, 24 Հոկտեմբերի 2024 15:53

Ղազախստանի ձեռքբերումները ողջ ժողովրդի ընդհանուր հաջողությունն են

Ղազախստանի ձեռքբերումները ողջ ժողովրդի ընդհանուր հաջողությունն են

Արմինֆո.Հոկտեմբերի 25-ին Ղազախստանը նշում է երկրի գլխավոր տոնը՝ Հանրապետության օրը։ Սա երկրի նորագույն պատմության ամենակարևոր օրն է՝ Ղազախստանի պետական ինքնիշխանության ձեռք բերման խորհրդանիշը։ Տոնը նշանավորում է ոչ միայն քաղաքական անկախությունը, այլև Ղազախստանի ժողովրդի ձգտումը՝ կառուցելու ուժեղ և բարգավաճ պետություն։

 

Նշենք, որ Հանրապետության օրվա՝ որպես գլխավոր ազգային տոնի կարգավիճակը վերականգնվել է 2022 թվականին։ Այս անհրաժեշտությունը թելադրված էր պատմական արդարությունն ու հիշողությունը վերականգնելու մտադրությամբ՝ հաստատելով Ղազախստանի հավատարմությունն ինքնիշխանության, անկախության և առաջադեմ ապագայի նկատմամբ։ Ղազախստանը նաև նշում է Անկախության օրը՝ դեկտեմբերի 16-ը, որպես պետական ​​տոն, սակայն այս տարեթիվը ձեռք է բերել հատուկ նշանակություն և դարձել ազգային հերոսների հիշատակի օր, ովքեր իրենց կյանքը նվիրաբերել են ժողովրդի ազատության, անկախ Ղազախստանի վերականգնման համար մղվող պայքարին։

 

Վերջին տարիները բեկումնային են դարձել Ղազախստանի համար, երկիրը զգալի առաջընթաց է գրանցել ժողովրդավարացման ճանապարհին։ Իրականացված լայնածավալ քաղաքական վերափոխումները պետության զարգացման նոր վեկտոր են սահմանել։ Սահմանադրական բարեփոխումները հնարավորություն են տվել վերափոխել իշխանության ինստիտուտները և ստեղծել կայուն քաղաքական համակարգ, որի հիմքը թափանցիկությունն ու արդարությունն են։ Ամրապնդվում են ժողովրդավարական ինստիտուտները, խթանվում է բազմակուսակցական համակարգը, բարձրանում է ընտրությունների թափանցիկությունը, ընդլայնվում են տեղական իշխանությունների իրավունքներն ու հնարավորությունները՝ Արդար Ղազախստան կառուցելու համար։  Ընթացիկ տարում ատոմակայանի կառուցման վերաբերյալ համազգային հանրաքվեի անցկացումը ժողովրդավարական մոտեցմանը երկրի ղեկավարության հանձնառության վառ օրինակներից մեկն է, որտեղ հաշվի են առնվել հասարակության կարծիքները ազգային մակարդակի կարևոր որոշումներ կայացնելու հարցում:

 

Այս բոլոր ջանքերը հանգեցնում են հանրային գիտակցության, սոցիալական արժեքների և մշակութային նորմերի վերափոխմանը՝ ժամանակակից ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան, ինչը նշանակում է ակտիվ քաղաքացիական հասարակության ձևավորում, որը մասնակցում է քաղաքական գործընթացներին և սոցիալական հարցերի լուծմանը, ինչպես նաև նպաստում է սոցիալական համերաշխությանը։

 

Ղազախստանի առաջընթացի ձգտումն արտահայտվում է նաև նրա տնտեսական զարգացման մեջ, որը միջազգային ճանաչում է ստացել։ Սոցիալ-տնտեսական վերափոխումները, որպես պետության ղեկավարի՝ Արդար Ղազախստանի կառուցման ընթացքի մաս, ուղղված են հավասարակշռված, կայուն և գլոբալ ինտեգրված տնտեսության ստեղծմանը:

 

Գլոբալ անորոշության պայմաններում կայուն աճ ցուցաբերելով՝ հանրապետությունը դարձել է տարածաշրջանի առաջատար ներդրումային ուղղությունը և հիմնական ֆինանսական կենտրոնը: Այսպես, 1993 թվականից ի վեր 441 մլրդ դոլարի չափով օտարերկրյա ուղղակի ներդրումներ են ներգրավվել, ինչը վկայում է Ղազախստանի նկատմամբ ներդրողների աճող վստահության մասին։ «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոնը ներգրավել է ավելի քան 3 հազար միջազգային ընկերությունների՝ 82 երկրներից, և ավելի քան 12 միլիարդ դոլարի ներդրումներ: Նշենք, որ «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոնի մասնակից են նաև հայկական ընկերությունները։

 

Կառավարությունը շարունակում է բարելավել ներդրումային միջավայրը։ Երկրի տնտեսական աճին, անկասկած, նպաստում է նաև բնական ռեսուրսների առկայությունը, նավթի ու գազի, մետաղների ու օգտակար հանածոների մեծ պաշարները։ Հարկ է ընդգծել, որ Ղազախստանն արտադրում է այն 34 տեսակի հումքերից 18-ը, որոնք ԵՄ-ն սահմանել է որպես «կրիտիկական նշանակություն ունեցող հումքեր»:

 

Բայց միայն բնական ռեսուրսները չեն, որ որոշում են Ղազախստանի տնտեսության հաջողությունը։ Կառավարությունը քայլեր է ձեռնարկում տնտեսությունը դիվերսիֆիկացնելու համար՝ նվազեցնելով կախվածությունը ավանդական արդյունաբերություններից, ինչպիսիք են նավթն ու գազը։

 

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում այնպիսի ոլորտների զարգացմանը, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները, արհեստական ​​բանականությունը, վերականգնվող էներգիայի աղբյուրները, ֆինանսները և այլն։ Միայն ս.թ. 8 ամիսների արդյունքներով մշակող արդյունաբերության արտադրանքի արտահանումը գերազանցել է 17,8 մլրդ դոլարը, ընդ որում, այդ ծավալի ավելի քան մեկ երրորդը կազմում են բարձր ավելացված արժեքով ապրանքները։ Իր հերթին՝ երկրում երիտասարդ հմուտ աշխատուժի ավելացումը, որը բարձր կրթություն ունի և տիրապետում է թվային տեխնոլոգիաներին, երկրի տնտեսական և սոցիալական առաջընթացի հիմնական գործոնն է: Ինչպես ընդգծում է մեր պետության ղեկավարը, «Ղազախստանի ձեռքբերումները ողջ ժողովրդի ընդհանուր հաջողությունն են»։

 

Միջազգային ասպարեզում Ղազախստանը, հաստատվելով որպես վստահելի գործընկեր, ձևավորել է իր ուրույն ինքնությունը։ Երկիրն իրականացնում է հավասարակշռված, կառուցողական արտաքին քաղաքականություն՝ հիմնված ազգային շահերի վրա։ Հանդես գալով միջուկային զինաթափման օգտին, ինչի մասին վկայում է անկախացումից հետո միջուկային զինանոցից հրաժարվելը, Ղազախստանն իրեն խաղաղության գլոբալ կողմնակից է համարում: Մենք հանդես ենք գալիս որպես հարթակ համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների համագումարի շրջանակներում միջկրոնական երկխոսության հաստատման համար։ Հակամարտությունների լուծման համար չեզոք հարթակ տրամադրելով՝ Ղազախստանը լիովին աջակցում է տարածաշրջանային և միջազգային վեճերի կարգավորմանը՝ օգտագործելով իր աշխարհառազմավարական դիրքը և խաղաղ ու հավասարակշռված արտաքին քաղաքականությունը։

 

Ցանկանում եմ նշել, որ Ղազախստանը հավասար և փոխշահավետ հարաբերություններ է կառուցում աշխարհի բոլոր երկրների հետ։ Այս համատեքստում անհրաժեշտ է ընդգծել, որ երկկողմ հարաբերությունների զարգացման տարիներին Աստանան ու Երևանը ոչ միայն պահպանել են իրենց ընդհանուր պատմական հիշարժան էջերը, այլև սովորել են նորովի կառուցել փոխհարաբերությունները՝ հիմնվելով իրավահավասարության, փոխադարձ շահերը հաշվի առնելու և համակողմանի գործընկերության սկզբունքների վրա: Հայաստանը Ղազախստանի համար մերձավոր պետություն է և հուսալի գործընկեր Հարավային Կովկասում։ Մեր փոխգործակցությունը բնութագրվում է ընդհանուր տեսլականով և միմյանց շահերը հարգելու պատրաստակամությամբ: Մեր երկրների փոխգործակցությունը միջազգային հարթակներում նույնպես երկկողմ սերտ հարաբերությունների լավ օրինակ է։

 

Համագործակցության տարիների ընթացքում ձևավորվել է ամուր իրավական դաշտ, և ստեղծվել են անհրաժեշտ գործիքներ հարաբերությունների զարգացման և խորացման համար։ Երկու երկրների փոխվարչապետերի նախագահությամբ Ղազախստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստերի պարբերականությունը հարաբերությունների աճող դինամիկայի և երկկողմ ու բազմակողմ օրակարգի հետևանք է։

 

Այս տարին շատ արդյունավետ է ընթանում երկկողմ հարաբերությունների համար՝ ինչպես բարձր մակարդակի այցերի, այնպես էլ միջպետական ​​փոխգործակցության այլ մակարդակներում։ Մասնավորապես, ս.թ. ապրիլին կայացել է Ղազախստանի նախագահի պաշտոնական այցը Հայաստան։ Այցի շրջանակներում Ղազախստանի Հանրապետության նախագահ Կ. Տոկաևի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն. Փաշինյանի ստորագրած համատեղ հայտարարությունը ցույց տվեց ղազախ-հայկական հարաբերությունների և երկարաժամկետ գործընկերային կապերի անսասանությունը: Հայաստանի Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյանի պաշտոնական այցն Աստանա, որը տեղի ունեցավ ս.թ. հոկտեմբերին, մեր երկրների միջև սերտ քաղաքական կապերի հաստատումն էր և ղազախ-հայկական հարաբերություններն էլ ավելի խթանելու և ամրապնդելու Երևանի հաստատակամության կարևոր վկայությունը։ Բացի այդ, տեղի են ունեցել երկու երկրների վարչապետների աշխատանքային փոխայցեր: Բարձր և բարձրագույն մակարդակներում ակտիվ շփումները, անշուշտ, ամրապնդում են երկկողմ հարաբերությունները և խթանում համագործակցությունը։

 

Միջխորհրդարանական համագործակցությունը կարևոր դեր է խաղում քաղաքական երկխոսության զարգացման գործում։ Այս համատեքստում անհրաժեշտ է նշել միջխորհրդարանական հարաբերությունների, մասնավորապես, խորհրդարանական խմբերի գործունեության առանձնահատուկ նշանակությունը։ Խորհրդարանականների փոխայցելությունները և միջխորհրդարանական համագործակցության աշխատանքային խմբերի հանդիպումները փոխգործակցության կայացած ձևաչափեր են և, անկասկած, շատ կարևոր։

 

Ուրախալի է, որ մեր երկրների միջև առևտրատնտեսական համագործակցությունը շարունակում է համակարգված զարգանալ։ Համատեղ ջանքերի շնորհիվ վերջին հինգ տարիների ընթացքում արձանագրվել է ապրանքաշրջանառության եռակի աճ։ 2023 թվականի արդյունքներով փոխադարձ առևտուրը նախորդ ժամանակահատվածի համեմատ աճել է 23 տոկոսով։ Ընթացիկ տարում անցկացվել են 3 գործարար համաժողովներ և առևտրային առաքելություններ, որոնք լավ հնարավորություն են ընձեռել մեր գործարար շրջանակներին կապեր հաստատելու համար:

 

Առանձնահատուկ նշանակություն է տրվում միջմշակութային երկխոսության ամրապնդմանը։ Ս.թ. հոկտեմբերին Ղազախստանում անցկացվեցին Հայաստանի մշակույթի օրեր, ինչը ղազախստանցիներին թույլ տվեց ավելի լավ ծանոթանալ հայ ժողովրդի հնագույն ու ինքնատիպ մշակույթին ու արվեստին։ Իր հերթին՝ գալիք տարում նախատեսվում է Հայաստանում կազմակերպել Ղազախստանի մշակույթի օրեր։

 

Ընթացիկ տարին նշանավորվում է նաև մեր երկկողմ հարաբերությունների հիմնարար փաստաթղթի` Ղազախստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև բարեկամության և համագործակցության պայմանագրի ստորագրման 25-ամյակով (2 սեպտեմբերի, 1999թ.): Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ մեր հայ բարեկամներին այս նշանակալի օրվա կապակցությամբ։

 

Ամփոփելով՝ կցանկանայի նշել, որ իր զարգացման ներկա փուլում Ղազախստանը շարժվում է դեպի կայուն, բարգավաճ և արդար պետության կառուցում, և Աստանան հաստատակամորեն հանձնառու է խորացնել փոխգործակցությունը Երևանի հետ։

 

 

 

Բոլատ Իմանբաև

Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դեսպան

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
ՀՀ վարչապետը տեսանյութ է հրապարակել Թուրքմենստանում ԱՊՀ երկրների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնի հայկական տաղավարիցՀՀ վարչապետը տեսանյութ է հրապարակել Թուրքմենստանում ԱՊՀ երկրների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնի հայկական տաղավարից
Վրաստանում հայտնաբերվել և ձերբակալվել է Երևանում  արյունալի պարզաբանման մասնակիցըՎրաստանում հայտնաբերվել և ձերբակալվել է Երևանում  արյունալի պարզաբանման մասնակիցը
Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ հայոց արևմտյան թեմի ուխտավորներինԱմենայն հայոց կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ հայոց արևմտյան թեմի ուխտավորներին
ԵԽ պատվիրակությանը ներկայացվել են ԵԽ պատվիրակությանը ներկայացվել են "Դեղերի մասին" օրենքում առաջարկվող փոփոխությունները
Իտալիայի իրավասու մարմինը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է Հայաստանի իրավասու մարմիններինԻտալիայի իրավասու մարմինը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է Հայաստանի իրավասու մարմիններին
ԿԳՄՍ նախարարը և Իրանի սպորտի և երիտասարդության նախարարը փոխըմբռնման մասին հուշագիր են ստորագրելԿԳՄՍ նախարարը և Իրանի սպորտի և երիտասարդության նախարարը փոխըմբռնման մասին հուշագիր են ստորագրել
"Ուժեղ Հայաստան" խմբակցության ղեկավարներն ու Կիպրոսի դեսպանը մտքեր են փոխանակել ներքաղաքական իրավիճակին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ
"Հայաստան" խմբակցության ներկայացուցիչներն ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են երկրի ներքաղաքական զարգացումները
100-ից ավելի ամերիկացի օրենսդիրներ Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին100-ից ավելի ամերիկացի օրենսդիրներ Մարկո Ռուբիոյին կոչ են արել դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին
"Դիմակայուն Հայաստան" ծրագրի շրջանակում Մտադրությունների մասին հուշագիր է ստորագրվել ՀՀ ներքին գործերի նախարարության և Շվեդիայի քաղաքացիական պաշտպանության գործակալության միջև
"Վերածնվող Արցախի" նախագահը նստացույց է իրականացնում Հայաստանի խորհրդարանի մոտ՝ պահանջելով արցախցի փախստականների խնդիրների լուծում
Հունաստանը նոր դեսպան ունի ՀայաստանումՀունաստանը նոր դեսպան ունի Հայաստանում
Փաշինյան. Հայաստանը շահագրգռված է Թուրքմենստանի հետ ինչպես քաղաքական, այնպես էլ առևտրատնտեսական կապերի ընդլայնմամբ և խորացմամբՓաշինյան. Հայաստանը շահագրգռված է Թուրքմենստանի հետ ինչպես քաղաքական, այնպես էլ առևտրատնտեսական կապերի ընդլայնմամբ և խորացմամբ
Պատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհ
Դատախազությունը ցանկանում է բռնագանձել նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի գույքըԴատախազությունը ցանկանում է բռնագանձել նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի գույքը
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ կառավարությունը հավանություն է տվել "Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին" օրենքում փոփոխություններին, որով զորակոչային առավելագույն տարիքը հասցվում է 32-ի՝ քաղաքացիների որոշակի խմբի համար
"Հայաստանի Ֆրանսիական համալսարան" հիմնադրամի իրավական կարգավիճակը կթարմացվի
«Ոսկե ժամ»․  IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո«Ոսկե ժամ»․  IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Ղրղզստանի միջև ռեադմիսիայի մասին համաձայնագրի արձանագրության և քաղաքացիների կացության կարգի մասին նոր համաձայնագրի ստորագրման առաջարկությանըՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Ղրղզստանի միջև ռեադմիսիայի մասին համաձայնագրի արձանագրության և քաղաքացիների կացության կարգի մասին նոր համաձայնագրի ստորագրման առաջարկությանը
"Ուժեղ Հայաստան". Հայաստանը պետք է լինի ոչ թե դիմակայության գործիք, այլ՝ հարթակ միջազգային գերտերությունների համագործակցության համար
Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու խորացմանն առնչվող հարցեր են քննարկել ԱԺ նախագահն ու Կիպրոսի դեսպանըՀայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու խորացմանն առնչվող հարցեր են քննարկել ԱԺ նախագահն ու Կիպրոսի դեսպանը
Հայաստանը կմիանա վերանայված Եվրոպական սոցիալական խարտիայի 11-րդ հոդվածին, որը վերաբերում է առողջության իրավունքի ապահովմանըՀայաստանը կմիանա վերանայված Եվրոպական սոցիալական խարտիայի 11-րդ հոդվածին, որը վերաբերում է առողջության իրավունքի ապահովմանը
"Ուժեղ Հայաստան". Մինչ Փաշինյանը թուլացնում է Հայաստանը ներսից, Ալիևը դա անում է դրսից
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Սերիալների տեսքով տեսալսողական ստեղծագործությունների համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի ստորագրմանըՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Սերիալների տեսքով տեսալսողական ստեղծագործությունների համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի ստորագրմանը
"Ուժեղ Հայաստան". ՀՀ իշխանությունները փորձում են Շաքիում ադրբեջանցի զինվորականի հանցագործությունը հավասարեցնել սովորական քրեական հանցագործության
Հայաստանում ստեղծվել է հանձնաժողով՝ Ռուսաստանի Իրկուտսկի մարզից երկիր ժանտախտի ներթափանցումը կանխելու համարՀայաստանում ստեղծվել է հանձնաժողով՝ Ռուսաստանի Իրկուտսկի մարզից երկիր ժանտախտի ներթափանցումը կանխելու համար
Մեկնարկել է BACEE միջազգային համաժողովը․ գլխավոր հովանավորը Կոնվերս Բանկն էՄեկնարկել է BACEE միջազգային համաժողովը․ գլխավոր հովանավորը Կոնվերս Բանկն է
Հայաստանում կանցկացվի խորհրդարանի արտահերթ նիստ, օրակարգում՝ 2 հարցՀայաստանում կանցկացվի խորհրդարանի արտահերթ նիստ, օրակարգում՝ 2 հարց
ՌԴ Անվտանգության խորհուրդ. Firebird AI ընկերության տվյալների կենտրոնը Հրազդանում սպառնում է Հայաստանի անվտանգությանըՌԴ Անվտանգության խորհուրդ. Firebird AI ընկերության տվյալների կենտրոնը Հրազդանում սպառնում է Հայաստանի անվտանգությանը
Փորձագետ . Հայաստանում ընդդիմադիր գործիչների ձերբակալությունը սոցիալական ցանցերում գրառումների համար հանրությանը վախեցնելու և այլախոհությունը ճնշելու համակարգված փորձ էՓորձագետ . Հայաստանում ընդդիմադիր գործիչների ձերբակալությունը սոցիալական ցանցերում գրառումների համար հանրությանը վախեցնելու և այլախոհությունը ճնշելու համակարգված փորձ է
Լրագրողը Փաշինյանին. Շուրա, որքա՞ն է քեզ պետք լիակատար երջանիկ լինելու համարԼրագրողը Փաշինյանին. Շուրա, որքա՞ն է քեզ պետք լիակատար երջանիկ լինելու համար
Անհետ կորած զինծառայողների ծնողները «Հզոր Հայաստան» կուսակցության անդամների հետ քննարկել են նրանց հուզող հարցերըԱնհետ կորած զինծառայողների ծնողները «Հզոր Հայաստան» կուսակցության անդամների հետ քննարկել են նրանց հուզող հարցերը
Փաշինյան. Կուլիսային բանակցություններ չեն կարող վարվել կեղծ ընդդիմություն ստեղծելու համարՓաշինյան. Կուլիսային բանակցություններ չեն կարող վարվել կեղծ ընդդիմություն ստեղծելու համար
Ընդդիմադիր. Ռուսաստանի դեմ Հայաստանի իշխանությունների գործողությունները անընդունելի ենԸնդդիմադիր. Ռուսաստանի դեմ Հայաստանի իշխանությունների գործողությունները անընդունելի են
Թուրքմենստանում կոնտակտները կլինեն . Փաշինյանը հանդիպումներ կունենա Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետԹուրքմենստանում կոնտակտները կլինեն . Փաշինյանը հանդիպումներ կունենա Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ
Փաշինյանը Մեդվեդևին. Հայաստանը Հայաստան է և այն ուրիշ ոչնչի չի վերածվիՓաշինյանը Մեդվեդևին. Հայաստանը Հայաստան է և այն ուրիշ ոչնչի չի վերածվի
Տանզանիայում քննարկվել է Հայաստանի և Բելգիայի միջև խորհրդարանական համագործակցությունը։Տանզանիայում քննարկվել է Հայաստանի և Բելգիայի միջև խորհրդարանական համագործակցությունը։
ՀՀ առողջապահության նախարարություն. Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վիրավորված ութ քաղաքացի դուրս է գրվել հիվանդանոցիցՀՀ առողջապահության նախարարություն. Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վիրավորված ութ քաղաքացի դուրս է գրվել հիվանդանոցից
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են սպորտային համագործակցության խորացման հեռանկարներըՀայաստանն ու Վրաստանը քննարկել են սպորտային համագործակցության խորացման հեռանկարները
Փաստաբան․ ակտիվիստ Արթուր Դանիելյանը երկու ամսով կալանավորվել էՓաստաբան․ ակտիվիստ Արթուր Դանիելյանը երկու ամսով կալանավորվել է
Փաշինյան. Հայաստանի քննչական կոմիտեի աշխատանքը հասել է որակապես նոր մակարդակի։Փաշինյան. Հայաստանի քննչական կոմիտեի աշխատանքը հասել է որակապես նոր մակարդակի։
Սաղաթելյանը պատասխանեց Փաշինյանի հարցին, թե իր իշխանության տարիներին ինչ է զիջվել թշնամունՍաղաթելյանը պատասխանեց Փաշինյանի հարցին, թե իր իշխանության տարիներին ինչ է զիջվել թշնամուն
Արտասահմանյան ռազմական կցորդները ծանոթացան Հայաստանի ռազմական ոստիկանության գործունեությանըԱրտասահմանյան ռազմական կցորդները ծանոթացան Հայաստանի ռազմական ոստիկանության գործունեությանը
90 տարեկանում կյանքից հեռացել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Բենոն Սևանը90 տարեկանում կյանքից հեռացել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Բենոն Սևանը
Կանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի նախագահինԿանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի նախագահին
Թուրքմենստանում կայացել է ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի հերթական նիստըԹուրքմենստանում կայացել է ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի հերթական նիստը
Հայաստանն ու Իրանը հստակեցրել են դիրքորոշումները փոխադրումների ոլորտում համագործակցության օրակարգի վերաբերյալՀայաստանն ու Իրանը հստակեցրել են դիրքորոշումները փոխադրումների ոլորտում համագործակցության օրակարգի վերաբերյալ
Ժաննա Անդրեասյանը հանդես է եկել Հայաստանի և Վրաստանի միջև մշակույթի ոլորտում համագործակցության հետագա ընդլայնման օգտինԺաննա Անդրեասյանը հանդես է եկել Հայաստանի և Վրաստանի միջև մշակույթի ոլորտում համագործակցության հետագա ընդլայնման օգտին
Արարատ Միրզոյան. իրանական կողմը բավարարված է TRIPP-ի հարցում հայկական կողմի թափանցիկությամբԱրարատ Միրզոյան. իրանական կողմը բավարարված է TRIPP-ի հարցում հայկական կողմի թափանցիկությամբ
Փաշինյանը հավաստիացրել է․ Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ Ադրբեջանի կապը կապահովվի փոխադարձության պայմաններովՓաշինյանը հավաստիացրել է․ Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ Ադրբեջանի կապը կապահովվի փոխադարձության պայմաններով
ՀՀ պաշտպանության նախարար․ Շաքիում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ եզրակացություններ կարելի է անել ծառայողական քննության արդյունքների հիման վրաՀՀ պաշտպանության նախարար․ Շաքիում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ եզրակացություններ կարելի է անել ծառայողական քննության արդյունքների հիման վրա
Եվրոպայի փաստաբանների և իրավաբանական միությունների խորհուրն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի մասնագիտական իրավունքների խախտմանըԵվրոպայի փաստաբանների և իրավաբանական միությունների խորհուրն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի մասնագիտական իրավունքների խախտմանը
Լայպցիգի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինԼայպցիգի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հանձնիր արյուն, փրկիր կյանքեր․ Idram&IDBankՀանձնիր արյուն, փրկիր կյանքեր․ Idram&IDBank
ՀՀ ԱԳՄԱ նախարար․ Անհետ կորածների թեման հավասարապես հետաքրքիր է ինչպես Հայաստանին, այնպես էլ ԱդրբեջանինՀՀ ԱԳՄԱ նախարար․ Անհետ կորածների թեման հավասարապես հետաքրքիր է ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում դատապարտել են Հայոց եկեղեցու վերաբերյալ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի ստեղծումըՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնում դատապարտել են Հայոց եկեղեցու վերաբերյալ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի ստեղծումը
Չեխիայի խորհրդարանականներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրՉեխիայի խորհրդարանականներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումC360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրում
Ընդդիմադիր Ընդդիմադիր "Ուժեղ Հայաստան" խմբակցության պատգամավորների 6 օգնականների մուտքը խորհրդարանի տարածք արգելվել է. խոսնակի որոշումը
ՀՀ քնչական կոմիտեն որոշում է կայացրել ձերբակալել Վարդաձորի դպրոցի ուսուցչուհուն, ով ձեռք էր բարձրացրել աշակերտուհու վրաՀՀ քնչական կոմիտեն որոշում է կայացրել ձերբակալել Վարդաձորի դպրոցի ուսուցչուհուն, ով ձեռք էր բարձրացրել աշակերտուհու վրա
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան
Քաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունըՔաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունը
Ադրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպանԱդրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպան
Պուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթՊուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթ
Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։
Մեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետՄեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետ
Վարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներՎարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ
"Բաքվում արժանի հակահարված ենք տվել մեր ժողովրդի անցյալի և ներկայի մասին ստահոդ պնդումներին". Արցախի խորհրդարանի նախկին խոսնակը` Բաքվի բանտից