Արմինֆո. Ազգային ժողովի հոկտեմբերի 23-ի լիագումար նիստում Ավետ Պողոսյանն ընտրվել է Հայաստանի Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ:
Պողոսյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 66 պատգամավոր: Ընդդիմությունը քվեարկությանը չի մասնակցել։
Նշենք, որ մինչ այս նշանակումը Ավետ Պողոսյանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ էր, իսկ աաավելի վաղ՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը: