Արմինֆո. Պատանի կատարող Լեո Մկրտչյանը հանրության դատին է ներկայացրել երգն ու տեսահոլովակը, որով հանդես կգա առաջիկա Մանկական Եվրատեսիլում:
Cosmic friend կոչվող երգի տեսահոլովակը ներկայացրել է Հայաստանի հանրային հեռուստատեսությունը։ Այս երգում պատանի կատարողը պատմում է իր և այլմոլորակայինի արտասովոր ընկերության մասին ։ Լեոն խոսում է երաժշտության լեզվով և իր երգի շուրջ համախմբում տիեզերքի բոլոր բնակիչներին ՝ միասին պարելու, ուրախանալու և լավ ժամանակ անցկացնելու համար:
Տեսահոլովակը հասանելի է հետևյալ հղումով. https://www.youtube.com/watch?v=GKB2raSq26Y
Նշենք, որ Մանկական Եվրատեսիլը կկայանա նոյեմբերի 16-ին Մադրիդում: Լեո Մկրտչյանը Հայաստանից ընտրվել է մրցույթի արդյունքում, որին մասնակցել են շուրջ 100 պատանի կատարողներ:
Հայաստանը Մանկական Եվրատեսիլին մասնակցում է 2007 թվականից ։ Ընդ որում, մեր մասնակիցներին հաջողվել է այս ընթացքում երկու անգամ նվաճել առաջնությունը ՝ 2010 թվականին Մինսկում Վլադիմիր Արզումանյանը՝ Mama երգով, իսկ 2021 թվականին Փարիզում Մալենան՝ Qami Qami երգով ։