


Արմինֆո.Հայաստանը կմասնակցի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին, որը տեղի կունենա հոկտեմբերի 22-24-ը Կազանում, սակայն այս փուլում կազմակերպությանն անդամակցելու հարց չի քննարկվում: Այդ մասին հոկտեմբերի 21-ին լրագրողներին հայտարարիել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, հավելելով, որ նման որոշում կայացնելու համար պետք է երկարատև քննարկումներ լինեն: "
Շատ կարևոր է հասկանալ, թե ինչ գործընթաց է դա, արդյոք ընդունելի է մեզ համար, թե՝ ոչ ։ ԲՐԻԿՍ - ում համախմբումը բավական բարդ է",- փաստել է փոխվարչապետը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ կառավարությունում հաստատել էին Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին: Միջոցառմանը սպասում են 33 միջազգային պատվիրակություններ, այդ թվում՝ առնվազն 24 երկրների ղեկավարներ:



