Արմինֆո. Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության ձեռք բերմանը, որը վերջնականապես վերջ կդնի բազմադարյա հակամարտությանը: Այդ մասին ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված նամակում։
"Խաղաղության համաձայնագիրը, Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ապահովման հետ մեկտեղ, կվերափոխի ողջ տարածաշրջանը, կապահովի մեծ առևտուր, ներդրումներ և կապեր Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև։ Մինչ աշխարհի ուշադրությունը սևեռված է Բաքվի վրա՝ COP29-ի առնչությամբ, դուք եզակի հնարավորություն ունեք համաշխարհային հանրությանը ցույց տալու ձեր նվիրվածությունը խաղաղությանը: Ինչպես հայտնի է, խաղաղության համաձայնագրի չհամաձայնեցված կետերի շուրջ աշխատանքի արդյունքների ամփոփումը կպահանջի ստեղծագործական մոտեցում և փոխզիջում երկու կողմերից ։ Բայց ես վստահ եմ, որ դուք կշարունակեք օգտվել այդ հնարավորությունից: Ես հրավիրում եմ ձեզ ավարտել գործարքն ընթացիկ տարում", - ասվում է ԱՄՆ նախագահի նամակում, որը տարածել է Իլհամ Ալիևի մամուլի ծառայությունը։
Բայդենը նաև հայտնել է նաեւ այդ հարցին աջակցելու իր հանձնառությունը: "Իմ վարչակազմը պատրաստ է համարձակ նախաձեռնությունների, որոնք ճանապարհ կհարթեն դեպի խաղաղություն: Իմ խնդրանքով իմ հատուկ օգնական, Եվրոպայի գծով գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերը ձեզ կտեղեկացնի որոշակի քայլերի մասին, որոնք մենք պատրաստ ենք ձեռնարկել, եւ կպարզի ձեր դիրքորոշումը Հայաստանի հետ բանակցությունների վերաբերյալ: Հուսով եմ, որ դուք կօգտվեք այս հնարավորությունից՝ տարածաշրջանում նոր գիծ որդեգրելու համար՝ հանուն համատեղ բարգավաճման և ընդհանուր բարօրության", - նշել է Ջո Բայդենը։