Արմինֆո. Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի հանդիպման ընթացքում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:
Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն, կողմերը շարունակել են «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» պայմանագրի շուրջ բանակցությունները և պայմանավորվել են շարունակել ջանքերը պայմանագրի վերջնականացման և հնարավոր սեղմ ժամանակահատվածում կնքման ուղղությամբ: Կողմերը գնահատել են Թուրքիայի հյուրընկալությունը։