Արմինֆո. Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը <3+3>տարածաշրջանային խորհրդատվական հարթակի նախարարական հանդիպման շրջանակում հանդիպել է Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարների հետ:
Հիշեցնենք, որ Ստամբուլում կայացել է Հարավային Կովկասի տարածաշրջանային համագործակցության հարթակի (3+3) երրորդ նիստը, որին մասնակցել են Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաքչին և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: