Արմինֆո.Ադրբեջանը տարածաշրջանի երկրների հետ մշակել է ընդհանուր մարտահրավերների կանխարգելման հայեցակարգ։
Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը՝ Ստամբուլում "3+3" ձևաչափով հանդիպման ժամանակ:
Այնուհետև, արդեն ավանդույթի համաձայն, Բայրամովը "նորմալ" է համարել միջամտությունը Հայաստանի ներքին գործերին՝ կրկին պահանջելով ՀՀ սահմանադրության փոփոխություն։ "Ադրբեջանը տարածաշրջանի երկրների հետ մշակել է անվտանգության, տնտեսության, առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի, կապի և շրջակա միջավայրի ոլորտներում ընդհանուր մարտահրավերների կանխարգելման հայեցակարգ ։ Տարածաշրջանում տեւական և կայուն խաղաղություն ապահովելու համար այնպիսի կրիտիկական պահին, ինչպիսին հետկոնֆլիկտային ժամանակաշրջանն է, կարևոր է, որ նախկին հակամարտության հետևանքները վերացվեն սահմանադրական փոփոխությունների միջոցով", - ցինիկաբար հայտարարել է մի պետության ներկայացուցիչ, որը շարունակում է օկուպացիայի տակ պահել Հայաստանի ինքնիշխան տարածքները։
Նշենք, որ Ստամբուլում ընթանում է "3+3" խորհրդատվական տարածաշրջանային հարթակի նիստը ՝ Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների մակարդակով ։ Վրաստանը կրկին չի մասնակցում հանդիպմանը։