Արմինֆո.Արամ Ջիվանյանը նշանակվել է Հայաստանի ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահ: Հոկտեմբերի 18-ին այդ մասին որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ "Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արամ Ջիվանյանին նշանակել ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ",- ասվում է վարչապետի որոշման մեջ, որը տարածել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Ռազմարդյունաբերական կոմիտեի ղեկավարի պաշտոնը թափուր էր հունիսի 28-ից, երբ Փաշինյանի որոշմամբ Արտյոմ Մեհրաբյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից։