


Արմինֆո.Վրաստանի ընդդիմադիր "Լելո" կուսակցության և "Ուժեղ Վրաստան" կոալիցիայի առաջնորդ Մամուկա Խազարաձեն մեկնաբանել է հայատյաց արշավը, որն իր դեմ ծավալել է իշխանամետ POSTV հեռուստաընկերությունը, գրում է "Էխո Կավկազա" - ն:
Ավելի վաղ POSTV-ի լրագրողը Խազարաձեին հարցրել էր, թե "ինչու է նա թաքցնում իր հայկական ծագումը"։ Լրատվամիջոցը հրապարակել է նաև " Խազարաձեի հայկական շալախոն" տեսահոլովակը և հարցազրույցը Երևանի բնակչի հետ, ում ներկայացրել են որպես քաղաքական գործչի ազգական:
"Վերջին զրպարտչական արշավն անդրադարձել է ոչ միայն ինձ, այլև մեր եղբայրական ժողովրդին՝ հայերին։ Ես ներողություն եմ խնդրում նրանցից "Երազանքի" անբարոյական եւ ֆոբիական հարձակումների համար: Եթե իմ նախնիներից որևէ մեկը հայ լիներ կամ մեկ այլ եղբայրական ժողովրդի ներկայացուցիչ, ես այդ մասին բացահայտ և համարձակ կհայտարարեի։ Նրանք, ովքեր անհանգստանում կամ ամաչում են իրենց ծագումից, քսենոֆոբներ են:!! Կեցցե հզոր Վրաստանում վրացիների, հայերի, հրեաների, ադրբեջանցիների, քրդերի, եզդիների և այլ եղբայրական ու ազգակից ժողովուրդների համատեղ կյանքը: Կեցցե ուժեղ Վրաստանն իր բազմազանությամբ, գեղեցկությամբ և անկեղծ հարաբերություններով: Բիձինան և ԿԳԲ-ն պետք է ավարտվեն հոկտեմբերի 26-ին",- գրել է Խազարաձեն սոցցանցում։
Նա նաև նշել է իր նախնիների ազգանունները. Խունդաձե, Խազարաձե, Բաշալեիշվիլի և Ադեիշվիլի։
Աղբյուրը նաև նշում է, որ Վրաստանի օմբուդսմեն Լևան Իոսելիանին հոկտեմբերի 11 - ին Facebook սոցիալական ցանցում գրել է. "Չնայած լրատվամիջոցների հիմնական գործառույթը հարցեր տալն է, դրանք չպետք է խտրական լինեն":



