Արմինֆո.Հանածո վառելիքի խոշոր արտադրող և արտահանող Ադրբեջանն այս տարի հյուրընկալում է ՄԱԿ-ի Կլիմայի համաժողովը (COP29): Այս երկիրը սարսափելի հեղինակություն ունի մարդու իրավունքների ոլորտում։ Այդ մասին ասվում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության թվիթերյան (X) միկրոբլոգում զետեղված հրապարակման մեջ ։
Կազմակերպությունում հիշեցրել են, որ խորհրդաժողովին ընդառաջ իշխանությունները տասնյակ ակտիվիստների եւ լրագրողների են ձերբակալել անհիմն եւ քաղաքական դրդապատճառներով:
"Բացի այդ, սահմանափակող օրենքները միտումնավոր ՀԿ-ներին և լրատվամիջոցներին խոցելի են դարձնում վրեժխնդրության համար, պարզապես, այն բանի համար, որ կատարում են իրենց աշխատանքը: Հետապնդումների վերջին ալիքը ստիպել է բազմաթիվ ակտիվիստների և քննադատների լքել երկիրը։
Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ հանածո վառելիքի պաշարները երկրում "աստվածների պարգև" են, ինչը խոսում է այն մասին, որ երկիրն իրավունք ունի ընդլայնել արդյունահանումը: Սակայն, հանածո վառելիքի այրումը կլիմայի փոփոխության հիմնական գործոնն է, և որպեսզի երկրները հասնեն կլիմայի գլոբալ նպատակներին, չեն կարող լինել նավթագազային կամ ածուխի նոր նախագծեր:
Ադրբեջանը պետք է ազատ արձակի անարդարացիորեն ազատազրկված բանտարկյալներին և նպաստի խորհրդաժողովին լիարժեք և բովանդակալից մասնակցությանը", - ասվում է իրավապաշտպան կազմակերպության հաղորդագրությունում: