Երկուշաբթի, 14 Հոկտեմբերի 2024 12:29
Մարիաննա Մկրտչյան

Մի խումբ արցախցիներ հանրագիր են նախաձեռնել՝ ՄՔԴ դատախազից պահանջելով սկսել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողությունների հետաքննություն

Մի խումբ արցախցիներ հանրագիր են նախաձեռնել՝ ՄՔԴ դատախազից պահանջելով սկսել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողությունների հետաքննություն

Արմինֆո. Մի խումբ արցախցիներ հանրագիր են նախաձեռնել ՝ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դատախազից պահանջելով սկսել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողությունների հետաքննություն:

 

Ինչպես հաղորդում են հանրագրի նախաձեռնողները, այն, ի վերջո, նամակի տեսքով կուղարկվի ՄՔԴ դատախազին: հանրագրում, մասնավորապես, ասվում է.

 

«Հարգելի Միջազգային Քրեական Դատարանի Դատախազ, Մենք՝ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) քաղաքացիներս և այլ մտահոգ անձինք, դիմում ենք Ձեզ խնդրանքով՝ սկսել 2020 թվականի սեպտեմբերից Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների քննությունը։

 

Ինչպես հայտնի է, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետության) ժողովրդի դեմ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչեւ 2023 թվականի հոկտեմբերի 4-ը իրականացված լայնածավալ ռազմական ագրեսիայի հետեւանքով 150 հազար հայեր ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի տակ ստիպված եղան լքել իրենց պատմական հայրենիքը, որտեղ հայկական քաղաքակրթական ժառանգությունը հաշվվում է մի քանի հազարամյակ։ Ներկայումս Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքը գրավված է Ադրբեջանի զինված ագրեսիայի, 10-ամսյա պաշարման, էթնիկ զտումների եւ այլ ցեղասպան գործողությունների արդյունքում։

 

2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը տեղի ունեցած 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Հայաստանի ղեկավարները ստորագրեցին Եռակողմ հայտարարություն, համաձայն որի Ղարաբաղ մտցվեցին ռուսական զորքեր՝ որպես խաղաղ բնակչության անվտանգության եւ Լաչինի միջանցքի՝ Ղարաբաղը Հայաստանի եւ արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի գործունեության երաշխավոր։

 

Չնայած օրենսդրության համաձայն Հայաստանը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավոր, իսկ Ղարաբաղի կարգավիճակի շուրջ բանակցությունները ընթանում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում՝ ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիայի կազմով, Ռուսաստանը միակողմանիորեն ներմուծեց զորքեր եւ երեք տարի շարունակ արգելափակում էր քննարկումներն ու որոշումները միջազգային ատյաններում։ Ռուսական զորքերը Ղարաբաղ չէին թողնում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին, այդ թվում՝ ՄԱԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ԵԱՀԿ-ի, ինչը թույլ չէր տալիս միջազգային մակարդակով արձանագրել Ադրբեջանի կողմից ղարաբաղցիների իրավունքների խախտումները եւ ցեղասպան գործողությունները։

 

Խաղաղ բնակիչները, ովքեր լքել էին Ղարաբաղը 2020 թվականի պատերազմի ժամանակ, վերադարձան մասնակի օկուպացված Ղարաբաղ՝ ռուսական զորքերի, անձամբ Վլադիմիր Պուտինի երաշխիքների ներքո, ով հրապարակայնորեն խոստացել էր պահպանել հայկական մշակութային ժառանգությունը։ նաեւ գուցե նշենք էլի Պուտինի խոսքը՝ ղարաբաղցիները Ղարաբաղում կապրեն արժանապատվորեն 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ագրեսիան եւ հայ բնակչության տեղահանությունը նույնպես իրականացվեց ռուսական զորքերի ներկայությամբ։ Խաղաղ բնակիչները մնացին շրջափակված Լեռնային Ղարաբաղում առանց միջազգային անվտանգության երաշխիքների, որոնք Ռուսաստանը Ադրբեջանի հետ միասին տորպեդահարել էր։ Ռուսական զորքերը նպաստեցին ղարաբաղյան զինված ուժերի զինաթափմանը, որոնք իրենց ուժերով փորձում էին իրացնել ինքնապաշտպանության իրենց իրավունքը։

 

Այս ամենը հանգեցրեց խաղաղ բնակչության բռնի տեղահանմանը, քաղաքացիական զոհերի, այդ թվում՝ երեխաների, կոլեկտիվ եւ մասնավոր գույքի կորստին, գերեզմանների եւ հազարամյա պատմական ժառանգության կորստին։

 

Փաստերի հաստատման առաքելությունը, որն իրականացվել է Freedom House, International Partnership for Human Rights, Democracy Development Foundation, Helsinki Citizens' Assembly-Vanadzor, Protection of Rights without Borders NGO, Law Development and Protection Foundation եւ Truth Hounds- ի կողմից, հաստատել է, որ կան բավարար ապացույցներ եզրակացնելու, որ ադրբեջանական իշխանությունների եւ զինվորականների կողմից կատարված գործողությունները, ինչպես նաեւ Առաքելության զեկույցում նշված այլ արարքները, որը հրապարակվել է «Ինչու՞ չկան հայեր Լեռնային Ղարաբաղում» վերնագրով, հանդիսանում են անցագործություններ՝ համաձայն Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության, ներառյալ 7-րդ հոդվածը (մարդկության դեմ ուղղված հանցագործություններ) եւ 8-րդ հոդվածը (պատերազմական հանցագործություններ), եւ համապատասխանում են բնակչության տեղահանման կամ բռնի տեղափոխման սահմանմանը։

 

Ադրբեջանի հանցագործությունների մասին խոսվում է նաեւ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցներում: Մասնավորապես, նշվում է, որ Ադրբեջանը դիտավորյալ կերպով Լեռնային Ղարաբաղում (ԼՂ) ստեղծել է այնպիսի պայմաններ, որոնք անհնար են դարձրել Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության գոյությունը եւ գոյատեւումը։ Freedom House-ը հանդես է եկել մի շարք առաջարկություններով, որոնց թվում կազմակերպությունն առաջարկում է Միջազգային քրեական դատարանին մանրակրկիտ քննություն անցկացնել եւ հնարավոր քրեական հետապնդում իրականացնել Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ կատարված սարսափելի գործողությունների մեղավորների նկատմամբ։ Կազմակերպությունը շեշտում է, որ Ադրբեջանի կառավարությունը գիտակցաբար եւ համակարգված կերպով իրականացրել է էթնիկ հայերի բռնի տեղահանում։

https://freedomhouse.org/article/interventions-2024-osce-warsaw-human-dimension-conference

 

Տարածաշրջանում տեղի ունեցածը պահանջում է մանրակրկիտ քննություն եւ գնահատում՝ միջազգային իրավունքի եւ մարդու իրավունքների խախտումների, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների առումով, ինչի մասին խոսվում է տարբեր միջազգային մասնագիտացված կազմակերպությունների զեկույցներում։

 

1992 թվականին միջազգային հանրությունը արձանագրել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ տարաձայնությունների առկայությունը՝ ճանաչելով այս տարածքի վիճելի լինելը։ Հայաստանը եւ Ադրբեջանը այն ժամանակ դարձան ԵԱՀԽ/ԵԱՀԿ անդամ երկրներ՝ ճանաչելով Լեռնային Ղարաբաղի պատկանելության հարցի շուրջ տարաձայնությունների առկայության փաստը եւ համաձայնվելով, որ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը կորոշվի ԵԱՀԽ/ԵԱՀԿ հովանու ներքո խաղաղ կոնֆերանսում։ Երկու պետություններն էլ միջազգային պարտավորություն ստանձնեցին հարցը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով։

 

Այդ ժամանակից ի վեր Ադրբեջանը չորս անգամ ագրեսիա է իրականացրել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ. առաջին անգամ՝ 1991-94թթ., երկրորդ անգամ՝ 2016թ. ապրիլին, երրորդ անգամ՝ 2020թ. սեպտեմբեր-նոյեմբերին, եւ, վերջապես, չորրորդ անգամ՝ 2023թ. սեպտեմբերի 19-20-ին։

 

2022թ. դեկտեմբերի 12-ին սկսված 10-ամսյա շրջափակման ընթացքում ադրբեջանական ուժերը համակարգված կերպով ահաբեկում էին հայ բնակչությանը. Մենք՝ հայերս, ենթարկվում էինք դաժան հոգեբանական ճնշման.

 

- Ադրբեջանը փակեց Հայաստանից Լեռնային Ղարաբաղ եկող գազը, կտրեց էլեկտրահաղորդման գծերը՝ հոսանքազրկելով տարածաշրջանը, պարբերաբար կտրում էր ինտերնետի մալուխները։ Այս բոլոր հաղորդակցության միջոցներն անցնում էին Լաչինի միջանցքով, որը նա շրջափակել էր։ Այսպիսով, հիվանդանոցները եւ դպրոցները չէին ջեռուցվում, երեխաները չէին կարողանում դպրոց գնալ, էլեկտրաէներգիա ստանալու համար օգտագործվում էին Սարսանգի ջրամբարի ջրերը, որը շուտով գրեթե ցամաքեց։

 

- Ադրբեջանցիները սպառնում էին հայերին ֆիզիկական հաշվեհարդարով, եթե մենք՝ հայերս, չլքենք այդ հողերը, նրանք բարձր ձայնով միացնում էին համապատասխան տեքստերով աուդիո ձայնագրություններ բնակավայրերի մոտակայքում։

 

- Արձանագրվել են բազմաթիվ հարձակումներ քաղաքացիական անձանց վրա, կրակահերթեր հայ ֆերմերների ուղղությամբ, որոնք աշխատում էին իրենց դաշտերում։ Այս գործողությունները հանգեցրին զոհերի խաղաղ բնակչության շրջանում եւ անհնար դարձրին գյուղատնտեսությամբ զբաղվելը, ինչը խորացրեց մարդասիրական ճգնաժամը։ Հաճախ նրանք թույլ էին տալիս մշակել հողը, իսկ բերքահավաքի սեզոնին գնդակոծում էին դաշտերը՝ թույլ չտալով հավաքել բերքը։

 

- Արձանագրվել են ենթակառուցվածքների ծառայությունների աշխատակիցների սպանություններ, օրինակ՝ ջրամատակարարման համակարգի վերանորոգմամբ զբաղվող ջրտնտեսության աշխատակիցների սպանության եւ վիրավորման դեպքեր։ Նաեւ կրակ է բացվել ոստիկանական մեքենայի վրա եւ սպանվել են հայ ոստիկաններ։

 

- Բազմիցս ադրբեջանական ուժայինները պատանդ են վերցրել խաղաղ հայ բնակիչների հենց Լաչինի միջանցքում՝ ապօրինի հսկիչ կետում՝ նրանց ներկայացնելով ամենաանհեթեթ մեղադրանքներ։ Լեռնային Ղարաբաղի երեխաները երբեք չեն մոռանա անօդաչուների եւ պայթող արկերի ձայները։

 

Այս ամբողջ կամայականությունը հովանավորվում է Ադրբեջանի ղեկավարության կողմից։ Ադրբեջանը անտանելի կենսապայմաններ է ստեղծել հայ բնակչության համար։ Հայերի դեմ վերջին ագրեսիան՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, դարձավ Ադրբեջանի հանցագործությունների գագաթնակետը։

 

Բնակավայրերը կտրվեցին շրջկենտրոններից, շրջանները՝ կենտրոնից՝ Ստեփանակերտից, կապը խզվեց։ 

Հայերի բռնի տեղահանումից հետո Լեռնային Ղարաբաղից Ադրբեջանը պլանավորված կերպով ոչնչացնում է ողջ հայկական պատմամշակութային եւ հոգեւոր ժառանգությունը։

 

Հայկական պատմական հուշարձանները կա՛մ ոչնչացվում են եւ ջնջվում երկրի երեսից, կա՛մ յուրացվում։

Միջազգային դատարանները, այդ թվում՝ ՄԱԿ-ի Միջազգային դատարանը, բազմիցս պարտավորեցրել են Ադրբեջանին ապաշրջափակել Լաչինի միջանցքը, իսկ հայերի տեղահանումից հետո՝ ապահովել հայերի անվտանգ վերադարձը եւ պահպանել մեր գույքն ու մշակութային ժառանգությունը։ 

 

Ադրբեջանը լիովին անտեսում է դատարանների պահանջները ոչ միայն իր անգործությամբ, այլ նաեւ իր հայտարարություններով, այդ թվում՝ հայերի նկատմամբ ատելության հռետորաբանությամբ։

 

Միջազգային դատարանների որոշումներում, սակայն, չկար հիշատակում Ռուսաստանի դերի մասին, պահանջներ՝ կատարել Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները։ Նման պահանջների բացակայությունը տպավորություն է ստեղծում, թե հայերը 2020 թվականի պատերազմից հետո վերադարձել են Ադրբեջանի երաշխիքներով՝ ինտեգրվելու նպատակով, բայց չեն կատարել իրենց պարտավորությունները։

 

Հարգելի Դատախազ,

Հաշվի առնելով հանցագործությունների մասշտաբն ու լրջությունը, կան հիմնավոր պատճառներ ենթադրելու, որ Լեռնային Ղարաբաղում կատարվել են գործողություններ, որոնք ընկնում են Միջազգային քրեական դատարանի իրավասության տակ, այդ թվում՝ պատերազմական հանցագործություններ եւ մարդկության դեմ ուղղված հանցագործություններ։

 

Խնդրում ենք Ձեզ, պարոն Դատախազ, ներկայացված տեղեկատվության հիման վրա նախաձեռնել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների պաշտոնական քննություն։ Ձեր միջամտությունը կարող է դառնալ վճռորոշ քայլ՝ ճշմարտությունը եւ արդարությունը հաստատելու, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու եւ ապագայում նման ողբերգությունները կանխելու ուղղությամբ»։

 

Հանրագրին կարելի է եք աջակցել հետևյալ հղումով.

https://www.change.org/p/call-on-the-icc-prosecutor-to-open-an-investigation-in-nagorno-karabakh?recruiter=9706206&recruited_by_id=15fab420-ee29-012f-b34a-404046835f95&utm_source=share_petition&utm_campaign=psf_combo_share_initial&utm_term=petition_dashboard&utm_medium=copylink&utm_content=cl_sharecopy_490247137_en-US%3A3 :

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայաստանն ու Ռուսաստանը սահմանել են գիտակրթական համագործակցության առանցքային ուղղություններըՀայաստանն ու Ռուսաստանը սահմանել են գիտակրթական համագործակցության առանցքային ուղղությունները
Հայաստանի և Կիպրոսի երկրպագուները Երևանում կայացած հանդիպմանը հարգանքի տուրք են մատուցել երկու ժողովուրդների պատմական հիշողությանըՀայաստանի և Կիպրոսի երկրպագուները Երևանում կայացած հանդիպմանը հարգանքի տուրք են մատուցել երկու ժողովուրդների պատմական հիշողությանը
Երազանքից իրականություն․ IDBank-ի հատուկ հիփոթեքային պայմանները TOON EXPO.Invest 2026-ումԵրազանքից իրականություն․ IDBank-ի հատուկ հիփոթեքային պայմանները TOON EXPO.Invest 2026-ում
IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակըIDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը
Մեկուսարանում մահացած Արսեն Գևորգյանին կալանավորած դատավորն ինքնաբացարկ է հայտնելՄեկուսարանում մահացած Արսեն Գևորգյանին կալանավորած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
ԵՄ-ը Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենանԵՄ-ը Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան
ԱԺ փոխնախագահները Գերմանիայի դեսպանի հետ քննարկել են երկկողմ օրակարգի հարցերԱԺ փոխնախագահները Գերմանիայի դեսպանի հետ քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր
ԱՀԿ գլխավոր տնօրենի թեկնածու Հայաստանի մանկական ուռուցքաբանը հրապարակել է բարեփոխումների իր ծրագիրըԱՀԿ գլխավոր տնօրենի թեկնածու Հայաստանի մանկական ուռուցքաբանը հրապարակել է բարեփոխումների իր ծրագիրը
«Մայր Հայաստան»-ի վարչության անդամն արդարադատության նախարարին խորհուրդ է տվել հրաժարվել երկակի ստանդարտներից՝ երեխաների իրավունքների պաշտպանության հարցում«Մայր Հայաստան»-ի վարչության անդամն արդարադատության նախարարին խորհուրդ է տվել հրաժարվել երկակի ստանդարտներից՝ երեխաների իրավունքների պաշտպանության հարցում
ԶԼՄ․ Դուբլինում Հայաստանը չի միացել ԵՄ հակառուսական ԶԼՄ․ Դուբլինում Հայաստանը չի միացել ԵՄ հակառուսական "խարտիային"
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են սննդամթերքի անվտանգության ոլորտում վերահսկողության արդիական հարցերՀայաստանն ու Վրաստանը քննարկել են սննդամթերքի անվտանգության ոլորտում վերահսկողության արդիական հարցեր
ՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա «Գենոմիկայի նախաձեռնությունները թերներկայացված բնակչություններում. գլոբալ առողջապահական հավասարության առաջմղում» միջազգային աշխատաժողովըՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա «Գենոմիկայի նախաձեռնությունները թերներկայացված բնակչություններում. գլոբալ առողջապահական հավասարության առաջմղում» միջազգային աշխատաժողովը
"Արարատ" ակումբը ցավակցություն է հայտնել գեներալ Հմայակ Հարոյանի մահվան կապակցությամբ
Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանական կցորդների պատվիրակությունը ծանոթացել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությանըԻտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանական կցորդների պատվիրակությունը ծանոթացել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությանը
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հանդես է եկել պարզաբանմամբ Իրանի քաղաքացու փախուստի և ձերբակալման վերաբերյալՀՀ պետական եկամուտների կոմիտեն հանդես է եկել պարզաբանմամբ Իրանի քաղաքացու փախուստի և ձերբակալման վերաբերյալ
Երևանում մեկնարկել է զանգվածային հանցագործությունների զոհերի իրավունքների մասին CFTJ 5-րդ ամենամյա համաժողովըԵրևանում մեկնարկել է զանգվածային հանցագործությունների զոհերի իրավունքների մասին CFTJ 5-րդ ամենամյա համաժողովը
ANCA․ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածուն ռազմական տեխնոլոգիաներով զբաղվող եւ Բաքվի հետ կապեր ունեցող ընկերության բաժնետոմսերի սեփականատեր էANCA․ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածուն ռազմական տեխնոլոգիաներով զբաղվող եւ Բաքվի հետ կապեր ունեցող ընկերության բաժնետոմսերի սեփականատեր է
Մահացել է Հայաստանի ժողովրդական արտիստ Նորայր ՄեհրաբյանըՄահացել է Հայաստանի ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
Մարդու իրավունքների պաշտպանը քննադատել է Հայաստանի կին պաշտոնյաներին բանտարկյալների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի համարՄարդու իրավունքների պաշտպանը քննադատել է Հայաստանի կին պաշտոնյաներին բանտարկյալների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի համար
Սերգեյ Սմբատյանի գեղարվեստական ղեկավարությամբ Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեց Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային երկրորդ մրցույթըՍերգեյ Սմբատյանի գեղարվեստական ղեկավարությամբ Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեց Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային երկրորդ մրցույթը
Հայաստանում բնակչության բնական աճի տեմպը ցածր տեմպերով է աճումՀայաստանում բնակչության բնական աճի տեմպը ցածր տեմպերով է աճում
Ծառուկյան. Բոլոր ապագա կառավարությունների ամենակարևոր խնդիրը կլինի երիտասարդների գաղափարներին և առաջարկներին անդրադառնալըԾառուկյան. Բոլոր ապագա կառավարությունների ամենակարևոր խնդիրը կլինի երիտասարդների գաղափարներին և առաջարկներին անդրադառնալը
Իտալիայի դեսպանը առաջարկեց Հայաստանում Իտալիայի դեսպանատանը նշանակել Հարավային Կովկասի ոստիկանության կցորդԻտալիայի դեսպանը առաջարկեց Հայաստանում Իտալիայի դեսպանատանը նշանակել Հարավային Կովկասի ոստիկանության կցորդ
Սպիտակի բժշկական կենտրոնը կհագեցվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՍպիտակի բժշկական կենտրոնը կհագեցվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներով
Ավստրալիայի Հայ Դատի հանձնախումբը քննադատել է երկրի վարչապետին Թուրքիայի նախագահի հետ հանդիպման համարԱվստրալիայի Հայ Դատի հանձնախումբը քննադատել է երկրի վարչապետին Թուրքիայի նախագահի հետ հանդիպման համար
Հանրապետական. Հայաստանը չպետք է դառնա Ռուսաստանի և Արևմուտքի միջև հակամարտության փորձադաշտՀանրապետական. Հայաստանը չպետք է դառնա Ռուսաստանի և Արևմուտքի միջև հակամարտության փորձադաշտ
Հայաստանի աջակցության գլխավոր խմբի ղեկավարները հայտարարություն են տարածել Փաշինյանի հետ հանդիպումից հետոՀայաստանի աջակցության գլխավոր խմբի ղեկավարները հայտարարություն են տարածել Փաշինյանի հետ հանդիպումից հետո
Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության օմբուդսմեն. Արցախի ժառանգության ոչնչացումը շարունակվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի լռության ֆոնինԼեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության օմբուդսմեն. Արցախի ժառանգության ոչնչացումը շարունակվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի լռության ֆոնին
Ռուսաստանում անցկացվում են հայկական մշակույթի օրերՌուսաստանում անցկացվում են հայկական մշակույթի օրեր
Հարավային Կովկասի ապագան քննարկվել է այն երկրի մայրաքաղաքում, որի խնդիրը մինչ օրս լուծված չէ․ ԴավթյանՀարավային Կովկասի ապագան քննարկվել է այն երկրի մայրաքաղաքում, որի խնդիրը մինչ օրս լուծված չէ․ Դավթյան
Հայ արևելագետը ներկայացրեց ԱՄՆ-ի հնարավոր գործողությունները Իրանի դեմՀայ արևելագետը ներկայացրեց ԱՄՆ-ի հնարավոր գործողությունները Իրանի դեմ
Փոխվարչապետ. Երևանի և Լոնդոնի միջև ռազմավարական գործընկերությունը կարևոր հանգրվան է համագործակցության հետագա ամրապնդման համարՓոխվարչապետ. Երևանի և Լոնդոնի միջև ռազմավարական գործընկերությունը կարևոր հանգրվան է համագործակցության հետագա ամրապնդման համար
Զախարովան իր սոցցանցերում արձագանքել է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի իմպրովիզացիաներինԶախարովան իր սոցցանցերում արձագանքել է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի իմպրովիզացիաներին
Միրզոյանը հանդիպումներ է ունեցել Բայրամովի և Կալլասի հետՄիրզոյանը հանդիպումներ է ունեցել Բայրամովի և Կալլասի հետ
Փաշինյանը և Ալիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված քայլերըՓաշինյանը և Ալիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված քայլերը
Երևանում ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին վթարի ենթարկվելուց հետոԵրևանում ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին վթարի ենթարկվելուց հետո
Դուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումըԴուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
Փաշինյանն ու Կոբախիձեն քննարկել են Հայաստան-Վրաստան հարաբերությունների օրակարգըՓաշինյանն ու Կոբախիձեն քննարկել են Հայաստան-Վրաստան հարաբերությունների օրակարգը
Հայաստանի պաշտոնյաները կսպասեն իրենց աշխատավարձերի բարձրացմանըՀայաստանի պաշտոնյաները կսպասեն իրենց աշխատավարձերի բարձրացմանը
ReA Fest-ը և Հայաստանի այլ կինոինստիտուտներ միավորվել են՝ ի աջակցություն երիտասարդ ռեժիսոր Արթուր ՍահակյանիReA Fest-ը և Հայաստանի այլ կինոինստիտուտներ միավորվել են՝ ի աջակցություն երիտասարդ ռեժիսոր Արթուր Սահակյանի
Դուբլինում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովըԴուբլինում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովը
Լիտվայի նախագահ. հույս ունեմ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններն ապագայում էլ ավելի կբարելավվենԼիտվայի նախագահ. հույս ունեմ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններն ապագայում էլ ավելի կբարելավվեն
Քաղաքագետ․ Ո՞վ է Բաքվին իրավունք տվել միջամտել Հայաստանի և Իրանի հարաբերություններինՔաղաքագետ․ Ո՞վ է Բաքվին իրավունք տվել միջամտել Հայաստանի և Իրանի հարաբերություններին
Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ             Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ            
IDF-ի ներկայացուցիչները բարձր են գնահատել հայաստանում դիաբետի կանխարգելման և բուժման ոլորտում իրականացվող ծրագրերըIDF-ի ներկայացուցիչները բարձր են գնահատել հայաստանում դիաբետի կանխարգելման և բուժման ոլորտում իրականացվող ծրագրերը
Խորվաթիայի վարչապետ․ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը բավականին դրական և կառուցողական բնույթ է կրումԽորվաթիայի վարչապետ․ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը բավականին դրական և կառուցողական բնույթ է կրում
Կաթողիկոսի եղբայրը դատապարտվել է 2 տարի 5 ամիս պայմանական ազատազրկման,  եղբորորդին՝ 3 տարի 5 ամիս ազատազրկմանԿաթողիկոսի եղբայրը դատապարտվել է 2 տարի 5 ամիս պայմանական ազատազրկման,  եղբորորդին՝ 3 տարի 5 ամիս ազատազրկման
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ հարաբերություններըՀայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ հարաբերությունները
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը մերժել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը մերժել է "Հայաստան" ընդդիմադիր խմբակցության հեղինակած "Հայաստանում ժողովրդավարության հետընթացի մասին" ԱԺ հայտարարության նախագիծը
Էջմիածնեցի ուսանողները բողոքի ակցիա են անցկացրել՝ Մատենադարանի մոտ թիվ 203 ավտոբուսի վերջնական կանգառն արգելելու Երևանի քաղաքապետարանի որոշման պատճառովԷջմիածնեցի ուսանողները բողոքի ակցիա են անցկացրել՝ Մատենադարանի մոտ թիվ 203 ավտոբուսի վերջնական կանգառն արգելելու Երևանի քաղաքապետարանի որոշման պատճառով
«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը
Չախոյանը նոր սահմանադրության դեմ ընդդիմության բողոքի ցույցերը կապել է Սամվել Կարապետյանի գործի հետՉախոյանը նոր սահմանադրության դեմ ընդդիմության բողոքի ցույցերը կապել է Սամվել Կարապետյանի գործի հետ
Մատվիենկո. ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի դժգոհությունը հիմնավորված չէՄատվիենկո. ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի դժգոհությունը հիմնավորված չէ
Քաղաքագետ․ Անընդունելի է ներքին ագրեսիայի և անզիջողականության մթնոլորտըՔաղաքագետ․ Անընդունելի է ներքին ագրեսիայի և անզիջողականության մթնոլորտը
ՀՀԿ․ Հայաստանի շահը պահանջում է ապասառեցնել կարգավիճակը ՀԱՊԿ-ում, խորացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ եւ զարգացնել տնսեսական կապերը ԵԱՏՄ-ումՀՀԿ․ Հայաստանի շահը պահանջում է ապասառեցնել կարգավիճակը ՀԱՊԿ-ում, խորացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ եւ զարգացնել տնսեսական կապերը ԵԱՏՄ-ում
"Հանրաքվեի մասին" օրենքից կհեռացվեն հնացած դրույթներն ու ձևակերպումները
Փաշինյանի զինակիցը չի համաձայնել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հեռանկարների վերաբերյալ ԱԽ նախկին քարտուղարի գնահատականինՓաշինյանի զինակիցը չի համաձայնել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հեռանկարների վերաբերյալ ԱԽ նախկին քարտուղարի գնահատականին
«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ