Արմինֆո.Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրավերով հոկտեմբերի 15-ին պաշտոնական այցով Ղազախստանի մայրաքաղաք կմեկնի Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը:
Ինչպես հաղորդում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը, բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում կքննարկվեն հայ-ղազախական համագործակցության հետագա ամրապնդման հեռանկարները՝ քաղաքական, առեւտրատնտեսական եւ մշակութային-հումանիտար ոլորտներում:
Սպասվում է մտքերի փոխանակում տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ: