Արմինֆո. Անվտանգության համակարգը չի կարող գոյություն ունենալ, եթե այն բոլոր առումներով կապվում է բանակի հետ։ Այդ մասին հոկտեմբերի 12-ին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Երեւանում "Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը" համաժողովում:
"Մեր իրականության մեջ անվտանգություն ասելով ընդհանրապես, առաջին հերթին, հասկանում ենք բանակը, երկրորդը՝ հասկանում ենք բանակը, երրորդը՝ հասկանում ենք բանակը։ Բայց մի իրավիճակում, երբ մենք անվտանգությունը բոլոր իմաստներով կապում ենք բանակի հետ, ապա դա նշանակում է, որ անվտանգություն չկա և չի կարող լինել։
Իհարկե, բանակն առանցքային դեր ունի անվտանգության ապահովման գործում, բայց բանակի դերը անվտանգության ապահովման գործում ոչ առաջինն է, ոչ էլ երկրորդը՝ ըստ առաջնահերթության: Եվս մեկ անգամ ասում եմ. եթե՝ առաջինը և երկրորդը, ապա դա նշանակում է, որ անվտանգության համակարգ գոյություն չունի, և այն լրջորեն խարխլված է", - հավաստիացրել է Հայաստանի վարչապետը։
Այդ առնչությամբ նա նշել է, որ ըստ այդ տրամաբանության, "Խաղաղության խաչմերուկ" նախագիծն, առաջին հերթին, վերաբերում է անվտանգությանը և բարեկեցության ապահովմանը։