Արմինֆո. Ինչպես և պետք էր սպասել, պաշտոնական Բաքուն այսօր երկարաձգել է օկուպացված և էթնիկապես մաքրված Արցախի Հանրապետության ղեկավարների կալանքի ժամկետը:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Բաքվի Բինագադինյան դատարանի որոշմամբ երկարացվել է ավելի վաղ կալանավորված ԼՂՀ առաջնորդների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Լյովա Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի և Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը:
Ինչպես գրում են ԶԼՄ-ները, այդ որոշումը կայացվել է ԱՀ գլխավոր դատախազության քննչական վարչության կողմից, մինչդեռ, վերջերս գլխավոր դատախազ Քյամրան Ալիեւը լրագրողներին հայտարարել էր, որ Ղարաբաղի ղեկավարների գործերի հետաքննությունն ավարտվել է, եւ գործերն ուղարկվել են դատարան: Թե որն է իրավիճակի փոփոխության պատճառը, հայտնի չէ։ Չի հաղորդվում նաև, թե ինչ ժամկետով է երկարաձգվել կալանքը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը չճանաչված հանրապետության հայ ղեկավարներին առաջադրում է մտացածին մեղադրանքների մի ամբողջ փունջ. խաղաղության և մարդկայնության դեմ, պատերազմական հանցագործություններ, ահաբեկչություն, ահաբեկչության ֆինանսավորում, սպանություններ, անօրինական զինված կազմավորումների ստեղծում և այլն: