Արմինֆո. ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդի Սեդրակ Քոչարյանից բռնագանձել ապօրինի ծագում ունեցող անշարժ գույք և ֆինանսական ակտիվներ՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության:
Խոսքը անշարժ գույքի 14 օբյեկտների, 11 իրավաբանական անձանցում մասնակցության, 2,7 մլրդ դրամի, պարտատոմսերի, բանկային ավանդների և այլնի մասին է։ Գլխավոր դատախազությունը համապատասխան հայց է ներկայացրել դատարան։
2023 թվականի հուլիսին հաղորդվել էր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի բոլոր չափահաս անդամներն օգոստոսի 1-ին ապօրինի գույքի գործով հրավիրվել են Գլխավոր դատախազություն ։ ՀՀ արդարադատության նախարարության azdarar.am կայքում զետեղված ծանուցումների համաձայն, դատախազություն են կանչվել Ռոբերտ Քոչարյանը և նրա կինը՝ Բելլա Քոչարյանը, ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, և նրա կինը՝ Զարուհի Բադալյանը, կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը, և նրա կինը՝ Սիրանուշ Քոչարյանը, դուստրը՝ Գայանե Քոչարյանը, և նրա ամուսինը՝ Վիգեն Չատինյանը։