Արմինֆո.Ադրբեջանի վարչակազմը սկսել է օկուպացված Ստեփանակերտում բնակելի շենքերի զանգվածային քանդումը: Այդ մասին հաղորդել է ԼՂՀ մշակույթի, երիտասարդության եւ զբոսաշրջության նախկին նախարար Սերգեյ Շահվերդյանը՝ գրառմանը կից զետեղելով ապացույցներով լուսանկար։
Նրա ասելով՝ վերջին մի քանի օրվա ընթացքում Թումանյան փողոցի երկայնքով մայրաքաղաքի պատմական թաղամասերը հողին են հավասարվել՝ դրանով իսկ ոտնահարելով 19-րդ դարի և 20-րդ դարի սկզբի մասնավոր շինությունների հազարավոր սեփականատերերի սեփականության իրավունքը։
«Ստեփանակերտի բնակիչները պետք է շտապ կազմակերպվեն և բոլոր առկա միջոցներով պահանջեն Հայաստանի իշխանություններից և միջազգային կազմակերպություններից հանրային քայլեր ձեռնարկել Արցախի բնակիչների հավաքական իրավունքները, այդ թվում՝ վերադարձի և սեփականության իրավունքի ապահովման համար։
ԼՂՀ իշխանությունները պետք է ստանձնեն Արցախի ժողովրդի հավաքական իրավունքների պաշտպանության զան0գվածային շարժման համակարգողի գործառույթը: Գուցե, նույնիսկ, պետք է սկսեն վաղվա հավաքից »,- նշել է Արցախի նախկին պաշտոնյան։