Արմինֆո.Հայաստանը պաշտոնապես հետ չի կանչում իր ստորագրությունը եռակողմ հայտարարությունից, որը ստորագրվել է 2020 թվականին՝ Մոսկվայի, Բաքվի և Երևանի կողմից, և թույլ է տվել հասնել հրադադարի Լեռնային Ղարաբաղում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Ընդ որում, նրա խոսքով, տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում առաջընթաց չկա արդեն շուրջ մեկուկես տարի: Օվերչուկի համոզմամբ, սակայն, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային միջանցքների ապաշրջափակումը "հնարավոր է միայն Ռուսաստանի մասնակցությամբ":
"Հայաստանը պաշտոնապես դուրս չի գալիս եռակողմ հայտարարությունից և ստորագրությունը հետ չի կանչում, բայց, միևնույն ժամանակ, փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքում արդեն գրեթե երկու տարի առաջընթաց չկա, կամ, առնվազն, մեկուկես տարի՝ անցած տարվա ամռանից, այսպես ասենք",- Ռուսաստանի Առաջին ալիքի հետ զրույցում ասել է փոխվարչապետը: