Արմինֆո. Հայաստանում կստեղծվի առաջատար կենսաբանական և էկոլոգիական գիտությունների լաբորատորիա: Այդ մասին ասվում է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) հաղորդագրությունում, որին կից էլ ստեղծվելու է լաբորատորիան:
Հաղորդագրության համաձայն, առաջադրված խնդրի լուծման համար ՀԱՀ-ն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից (USAID) 1,8 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ է ստացել: Լաբորատորիայի ստեղծումը, ինչպես ասվում է հաղորդագրությունում, կնպաստի համալսարանում կենսաբանական և բնապահպանական գիտությունների հետազոտական աշխատանքների զարգացմանը, ինչպես նաև կամրապնդի համալսարանում տվյալների և համակարգչային գիտությունների ներուժը:
"Սա USAID-ի ամենամեծ դրամաշնորհն է, որը մենք ստացել ենք համալսարանի պատմության մեջ։ Մեզ համար մեծ պատիվ է ստանալ USAID-ի վստահությունը ։ Դա, անշուշտ, դրդում է մեզ շարունակել ընդլայնել մեր ակադեմիական կարողությունները և մեծացնել մեր ազդեցությունը Հայաստանի ողջ տարածքում>, - ասել է ՀԱՀ նախագահ, դոկտոր Բրյուս Պողոսյանը:
ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորումը, որը նաեւ կհամալրվի ՀԱՀ-ի ֆինանսավորմամբ, կօգտագործվի մասնագիտացված լաբորատորիա ստեղծելու, ժամանակակից սարքավորումներ ձեռք բերելու և ԱՄՆ կեենսաէթիկական և կարգավորող չափանիշներին համապատասխան հետազոտական միջավայր ստեղծելու համար: Այն կօգտագործվի գործնական դասընթացների ընթացքում և կդառնա ընդհանուր տարածք ուսանողների, դասախոսների և այլ հետազոտողների համար, որտեղ նրանք հնարավորություն կունենան միասին աշխատել միջառարկայական նախագծերի վրա: