Արմինֆո. Հոկտեմբերի 13-ինԵրևանի 2806 ամյակի առթիվ ժամը 12։00-ից մայրաքաղաքի տարբեր վայրերում կանցկացվեն տարաբնույթ միջոցառումներ։ Այդ մասին հաղորդել է քաղաքապետարանի մամուլի ծառաայությունը:
«Կկայանան համերգներ՝ ջազ, ռոք, դասական և էստրադային ժանրերի մեջ։ Կգործի բացօթյա սպորտային գոտի, կանցկացվեն գինու և գարեջրի փառատոններ։ Ժամը 21։00-ին՝ Հանրապետության հրապարակում, կկայանա օրվա գլխավոր միջոցառումը՝ եզրափակիչ տոնական համերգը, որտեղ ելույթ կունենան մայրաքաղաքի ամենասիրված արտիստները», - ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ "Էրեբունի - Երևան" առաջին պաշտոնական տոնակատարությունը տեղի է ունեցել 1968թ. հոկտեմբերին. նշվել է մեր մայրաքաղաքի հիմնադրման 2750-ամյակը: Հոբելյանական հանդիսությունները տևել են մոտ մեկ շաբաթ։ Երևանի օրը սովորաբար անցկացվում է հանդիսավոր և մեծ շուքով ամեն տարի հոկտեմբերի երկրորդ հանգստյան օրերին: