Արմինֆո.Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկաավարներ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը դեռևս չեն նախատեսում եռակողմ հանդիպում անցկացնել՝ Բաքվի և Երևանի միջև հակամարտության կարգավորման համար: Այդ մասին լրագրողներին հաղորդել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
"Ոչ, եռակողմ հանդիպման մասին չեն պայմանավորվել։ Նման գաղափար կար, բայց այն որեւէ մեկի կողմից չի աջակցվել", - ասել է նա ՝ պատասխանելով համապատասխան հարցին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ուշակովի ասելով՝ Ռուսաստանը դեմ չէր նման ձևաչափին։