Արմինֆո. Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևանի քաղաքապետի ոսկե մեդալ է հանձնել օպերային արվեստի լեգենդ, աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոյին:
Երևանի քաղաքապետարանում նշել են, որ պարգեւը դարձել է Դոմինգոյի ակնառու ավանդի ճանաչումը համաշխարհային երաժշտարվեստի զարգացման, ինչպես նաև Հայաստանի մայրաքաղաքի մշակութային կյանքում:
Այս կապակցությամբ քաղաքապետարանում նաև հիշեցրել են, որ հոկտեմբերի 8-ին Պլասիդո Դոմինգոն համերգով հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ:
Հիշեցնենք, որ Պլասիդո Դոմինգո (1941թ. հունվարի 21,, Մադրիդ, Իսպանիա), իսպանացի օպերային երգիչ է և դիրիժոր, քնարական-դրամատիկական տենոր, Լոս Անջելեսի օպերայի գլխավոր տնօրենը։ 2009 թվականից կատարում է բարիտոնային երգացանկի պարտիաներ։ Դոմինգոն կատարեց 150 առաջատար օպերային պարտիաներ, ավելին՝ քան ցանկացած այլ օպերային երգիչ: Իր կարիերայի ընթացքում նա անցկացրել է ավելի քան 300 երեկո նվագախմբի փոսում կամ դիրիժորական վահանակի մոտ, մասնակցել է ավելի քան 3900 ներկայացումների և ձայնագրել ավելի քան 100 լիամետրաժ օպերային ներկայացումներ, սոլո ձայնագրություններ և դուետներ: Նա 21 անգամ թատեշրջան է բացել Մետրոպոլիտեն օպերայում ՝ գերազանցելով լեգենդար Էնրիկո Կարուզոյի ռեկորդը։