Արմինֆո.Հայաստանն ակնկալում է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրել առաջիկա չորս շաբաթվա ընթացքում՝ մինչեւ ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովը (COP29): Ինչպես հաղորդում Է Reuters-ը, այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը:
Նա հստակեցրել է, որ խոսքն արդեն համաձայնեցված 16 կետերի մասին է։ "Եթե հարցը միայն մեզ վերաբերեր, մենք այն կստորագրեինք հենց հիմա՝ այսօր", - ասել է նա՝ ելույթ ունենալով Համբուրգի կայուն զարգացման խորհրդաժողովում, հավելելով, որ վաղ թե ուշ արդյունքի հասնելու հույս կա:
Ընդ որում, Հայաստանի ղեկավարը հաղորդել է, որ Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ բանակցությունները պայմանագրի մի շարք այլ կետերի շուրջ շարունակվում են:
Հայ-թուրքական կարգավորման համատեքստում Խաչատուրյանը նշել է, որ երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար ցամաքային սահմանի բացման շուրջ Երեւանի եւ Անկարայի միջեւ բանակցությունները հաջող են ընթանում: "Սա ազդանշան կլինի, որ իրական դիվանագիտական հարաբերություններն իրականություն են դարձել", - ասել է նա:
Նշենք, որ Ադրբեջանը ցանկացած պատրվակով ձգձգում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը։ Երևանի կողմից Բաքվի յուրաքանչյուր պահանջին հետևում է ադրբեջանական նոր նախապայման։