Արմինֆո. Հայաստանը չի միացել ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում "Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների" և "միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների անթույլատրելիության" մասին հայտարարություններին: Այդ մասին հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը՝ «Լուրեր»-ի հարցմանն ի պատասխան։
Այս երկու կետերի նկատմամբ Հայաստանի դիրքորոշման վերաբերյալ այլ մանրամասներ նա չի ներկայացրել։ Հոկտեմբերի 7-ին Մոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը: