Արմինֆո. ԱՊՀ ԱԳՆԽ նեղ կազմով նիստն անցել է վստահութթյան, կառուցողական մթնոլորտում և՝ արդյունավետ: Այդ մասին հոկտեմբերի 7-ին ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի աշխատանքային նիստի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
"Մենք մանրամասն քննարկեցինք ԱՊՀ շրջանակներում բազմակողմ փոխգործակցության զարգացումը, կարծիքներ փոխանակեցինք տարածաշրջանային, միջազգային խնդիրների, այդ թվում ՝ այն հակամարտությունների, ճգնաժամային իրավիճակների վերաբերյալ, որոնք պահպանվում են միջազգային ասպարեզում։ Շարունակում ենք Համագործակցության արտգործնախարարների խորհրդի աշխատանքը", - ասել է ՌԴ նախարարը։
ԱՊՀ գործկոմի գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևն, իր հերթին, հաղորդել է, որ նեղ կազմով հանդիպմանն ԱՊՀ ԱԳ նախարարները հաստատել են նիստի օրակարգը և կանոնակարգը: "Հիմնական ժամանակը պատվիրակությունների ղեկավարներն օգտագործել են միջազգային օրակարգի արդիական հարցերի և մեր համագործակցության շրջանակներում փոխգործակցության վերաբերյալ կարծիքների անկեղծ փոխանակման համար", - ասել է նա:
Լեբեդեւը նաեւ տեղեկացրել է, որ ԱՊՀ ԱԳՆԽ որոշմամբ ԱԳ նախարարների հերթական հանդիպումը տեղի կունենա ապրիլի 11-ին Ղազախստանում: Ընդ որում, նա հավելել է, որ որոշում է կայացվել օրակարգի բոլոր փաստաթղթերը ստորագրել առանց քննարկման, քանի որ դրանք ամբողջությամբ համաձայնեցվել են:
Նշենք, որ միջոցառմանը մասնակցում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը: Հայկական կողմն արդեն հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, որ ԱՊՀ ԱԳՆԽ շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առանձին հանդիպում նախատեսված չէ: