Արմինֆո. 2024 թվականի հոկտեմբերի 1-ին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը «Յուտաքսի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ հարուցել է վարույթ՝ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշների առերևույթ առկայության հիմքով։
ՄՊՀ-ի հաղորդագրության համաձայն, ընկերությունը «Utaxi» ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Ամենամատչելի տաքսին Երևանում, ամենացածր սակագները դեպի մարզեր, անհավատալի՞ է, ներբեռնիր և համոզվիր» բովանդակությամբ հրապարակում, մինչդեռ պատվեր գրանցելիս որոշ դեպքերում «Utaxi» հավելվածում առաջարկվող գներն ամենամատչելին չեն։