Արմինֆո.Գործող իշխանության հեռացումն, ընդամենը, Հայաստանի առջև ծառացած խնդիրները լուծելու միջոց է։ Այդ մասին հոկտեմբերի 5-ին "Դեմոկրատական այլընտրանք" կուսակցության 5-րդ համագումարում հայտարարել է Երեւանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին փոխխոսնակ եւ Երկրապահ կամավորականների միության նախկին ղեկավար Ալբերտ Բազեյանը։
Նրա խոսքով՝ հնարավոր չէ որևէ դրական արդյունքի հասնել հայոց պետության ներկայիս կառավարիչների օրոք: "Այս իշխանությունը մեր տաղանդավոր ժողովրդին առաջնորդել և տանում է պատերազմից դեպի պատերազմ, որտեղ մենք պետք է կանխատեսելիորեն պարտություններ կրեինք։ Այդ քաղաքականության արդյունքում Արցախը հանձնվեց թուրքերին։ Իմ ունեցած տվյաալների համաձայն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահի հետ պայմանավորվածություն է ունեցել Լեռնային Ղարաբաղը հանձնելու վերաբերյալ: Փաշինյանը ուղիղ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ, որով սրել էր իրավիճակը, ինչը հանգեցրեց պատերազմի, որում մենք հայտնվեցինք դեմ առ դեմ՝ մինչև ատամները զինված Ադրբեջանի և նրա դաշնակիցների հետ", - նշել է Բազեյանը, հավելելով, որ երկրում իշխանափոխությանն այլընտրանք, պարզապես, գոյություն չունի։
Քաղաքական գործիչը կոչ է արել համաժողով կազմակերպել քաղաքական գործիչների, տնտեսագետների, իրավաբանների, զինվորականների մասնակցությամբ, որտեղ ներկայացնել գործող իշխանությանն այլընտրանք՝ «Համահայկական միացյալ դաշինք» պայմանական անվանմամբ, որում կարող են ընդգրկվել նաև սփյուռքի այն ներկայացուցիչները, որոնք ունեն Հայաստանի քաղաքացիություն: Համաժողովի անցկացումից և իշխանությանն այլընտրանքային մարմինների ձևավորումից հետո հնարավոր կլինի ոտքի կանգնելու կոչով դիմել ողջ ժողովրդին՝ Մեղրիից մինչև Աշոցք: "Երկրի բոլոր մարզերում ունենք համախոհներ, որոնց մասնակցությամբ անհրաժեշտ է անհնազանդության ակցիաներ կազմակերպել Նիկոլ Փաշինյանի և նրա գլխավորած կառավարության հրաժարականի պահանջով: Կարճ ժամկետում կձեւավորվի ժամանակավոր կառավարություն, որը կնախապատրաստի վաղաժամկետ թափանցիկ եւ ազատ ընտրությունների անցկացումը", - ընդգծել է ընդդիմադիր գործիչը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Բազեյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ մահափորձ նախապատրաստելու համար: Ինքը ՝ քաղաքական գործիչը, գործը համարում է "շինծու" և "քաղաքական պատվեր", որի արդյունքում նա ապօրինի կալանավորվել է 6 ամիս և 5 ամիս անցկացրել տնային կալանքի տակ:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ