Արմինֆո.Հոկտեմբերի 4-ին Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) խիստ նկատողություն է հայտարարել Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին՝ բավարարելով ՀՀ արդարադատության նախարարության միջնորդությունը:
Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ կարգապահական գործ հարուցելու առիթ է հանդիսացել դատախազի ներկայացրած զեկույցը, ըստ որի, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ ժամանակավորապես կալանավորելու ԱՄՆ իշխանությունների կողմից հետախուզվող և Հայաստանում ձերբակալված ՌԴ քաղաքացի Օլեգ Նեֆեդովին, սակայն դատավորը ժամանակին չի քննել միջնորդությունը, վերջինիս ձերբակալության ժամկետը լրացել է, ինչի պատճառով ԱՄՆ իրավասու մարմինների կողմից հետախուզվող վտանգավոր կիբեռհանցագործը փախել է դատարանի դահլիճից (փաստաբանը միջնորդել է 15 րոպեով հետաձգել նիստը, դատավորը բավարարել է, դրանից հետո ձերբակալվածը կարողացել է թաքնվել դատական նիստից)։