Արմինֆո.Երևանի քաղաքապետարանը պարզում է մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Փիրումյան փողոցում 45 առողջ բարդի հատելու հանգամանքները:
Ինչպես Facebook-ի իր էջում հաղորդել է քաղաքապետարանի մամուլի քարտուղարը Հայկ Կոստանյանը,
դեպքի առնչությամբ ահազանգը ստանալուց հետո տեղում են եղել վարչական շրջանի ղեկավարն ու աշխատակազմի անդամները, Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանության ՀՈԱԿ-ի ղեկավարն ու աշխատակիցները, ինչպես նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչները, ինչի արդյունքում կանխվել է հետագա ծառահատումը։ «Դեպքի առնչությամբ երկու անձ տեղափոխվել է ոստիկանության բաժին», - գրել է մամուլի քաարտուղարը։
Տեղի ունեցած աղաղակող դեպքի հետ կապված այլ մանրամասներ դեռևս չկան: Սակայն հարկ է նշել, որ Կոստանյանի այս գրառումը հրապարակելուց հետո քաղաքացիները մեկնաբանություններում հարց են տալիս, թե ինչպես է ստացվել, որ ցերեկը երկու անձ անարգել կարողացել են կտրել այդքան երիտասարդ, առողջ ծառեր: