Արմինֆո.Ցանկացած երկիր, որը թույլ կտա Իսրայելին օգտագործել իր օդային տարածքը, Իրանը կդիտարկի որպես իր թշնամի։ Ըստ ԶԼՄ-ների՝ համապատասխան հայտարարություն է արել Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաքչին:
"Իրանն իր դիրքորոշումը հասցրել է այլ երկրների", - հավելել Է նախարարը, հույս հայտնելով, որ ոչ մի երկիր նման հնարավորություն չի ստեղծի Իսրայելի համար:
Հավելենք նաև, որ Իրանի և Իսրայելի միջև վերջին սրացման ֆոնին մի շարք ավիաընկերություններ ժամանակավորապես դադարեցրել են թռիչքները դեպի ԻԻՀ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Իրանը հարված էր հասցրել Իսրայելին։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Իսրայելը մեկ շաբաթ շարունակ անարգել ռմբակոծել է Լիբանանը։ Այդ հարվածների հետևանքով զոհվել է Հըզբոլլահ շարժման ղեկավարը, ինչպես նաև ԻՀՊԿ մի շարք բարձրաստիճան զինվորականներ: