Արմինֆո. ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանի հրամանագրով արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Համապատասխան նորմատիվ ակտը զետեղված է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:
Հրամանագրում, մասնավորապես, ասվում է. "Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Գրիգոր ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ազատել արդարադատության նախարարի պաշտոնից":
Լուրեր են շրջանառվում արդարադատության նախարարի պաշտոնում Արփինե Սաարգսյանին նշանակելու հնարավորության մասին, ով ներկայումս զբաղեցնում է ՀՀ ներքին գործերի փոխնախարարի պաշտոնը: