Արմինֆո. ԱՄՆ-ը կշարունակի ուսումնասիրել Լեռնային Ղարաբաղում միջազգային հումանիտար իրավունքի և մարդու իրավունքների ենթադրյալ խախտումները: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի հարցերով օգնական Դաֆնա Ռենդը ՝ մարդկային չափման Վարշավայի խորհրդաժողովի շրջանակներում՝ միջազգային իրավունքին, ինչպես նաեւ հումանիտար խնդիրներին, այդ թվում ՝ զինված հակամարտության համատեքստում, նվիրված լիագումար նստաշրջանի ընթացքում։
Նրա խոսքով ՝ ԱՄՆ-ը կշարունակի աշխատել ԵԱՀԿ-ի շրջանակում և տարածաշրջանի այլ մասերում ծագող միջազգային իրավունքի խնդիրների լուծման ուղղությամբ՝ նաեւ այլ միջազգային ջանքերի շրջանակներում:
"Մենք բոլորս շահագրգռված ենք ապահովել հակամարտությունների ժամանակ առավել խոցելի անձանց պաշտպանությունը։ Մենք աջակցում ենք Ուկրաինային և ԵԱՀԿ բոլոր այն երկրներին, որոնք աշխատում են ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան հակամարտությունների արդարացի և կայուն դադարեցման ուղղությամբ և ձգտում են պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր խախտել են միջազգային իրավունքը", - ասել է Ռենդը՝ իր ելույթի առյուծի բաժինը նվիրելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին։