Արմինֆո. Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը, մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունները, թե՝ ադրբեջանցիները պետք է վերադառնան, այսպես կոչված, "Արեւմտյան Ադրբեջան", խորհուրդ է տվել Բաքվին շատ չզբաղվել պատմական հայրենիքի որոնումներով:
"Ադրբեջանի այն շրջանակները, որոնք պատմական հայրենիք են փնտրում, չպետք է այդքան տարվեն դրանով, քանի որ կարող է պարզվել, որ նրանք պետք է տեղափոխվեն արպելու Ալթայում", - հայտարարել է նա:
Սիմոնյանի հավաստմամբ՝ խաղաղության պայմանագրի նախագծում "վերադարձի" մասին ոչ մի կետ չկա ։ -