Արմինֆո. Հայաստանի Սահմանադրական դատարանն իր որոշմամբ փորձում է կոծկել այն գործընթացները, որոնք հետագայում կձևակերպվեն "խաղաղության պայմանագիր" անվան տակ։ Այս մասին հոկտեմբերի 1-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՍԴ-ն Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգի մասին համաձայնագիրը ճանաչել էր ՀՀ սահմանադրությանը համապատասխանող:
Ինչպես նշել է Մինասյանը, տեղի ունեցողն անօրինական քայլ է, և Ազգային ժողովն իրավունք չունի վավերացնել այդ փաստաթուղթը: "Այդ փաստաթուղթը, եթե ներկայացվի ներկա տեսքով, պետք է դրվի հանրաքվեի, այլապես մենք կստանանք իշխանության յուրացման ևս մեկ օրինակ", - հայտարարել է ընդդիմադիր պատգամավորը: Նա նշել է, որ ՍԴ որոշման մեջ միակ դրական դրույթն այն է, որ Սահմանադրության նախաբանը որևէ մեկն իրավունք չունի փոփոխության ենթարկել: Այդուհանդերձ, ինչպես ընդգծել է ընդդիմադիրը, իր որոշման մեջ ՍԴ-ն փորձեր է ձեռնարկել շահարկել երկրի հիմնական օրենքի դրույթները, ինչը կարող է հանգեցնել Հայաստանի իշխանությունների կողմից նոր զիջումների ՝ հօգուտ Ադրբեջանի: Այսպես, ՍԴ-ն ընդունում է սահմանների օպտիմալացման անհրաժեշտությունը, բայց այդ գործընթացն առնչվում է դրանց փոփոխությանը, իսկ դրա համար անհրաժեշտ է հանրաքվե անցկացնել։ "Սահմանադրական դատարանը պետք է ընդուներ, որ ներկայացված կանոնակարգը ուղղակիորեն կապված է սահմանների փոփոխության հետ, որի համար անհրաժեշտ կլինի անցկացնել համաժողովրդական քվեարկություն", - ասել է Մինասյանը:
Նա հիշեցրել է, որ, հաշվի առնելով առկա օրինակները (Կիրանց, Շուռնուխ, այլ տարածքներ), նշանակում է, որ կլինեն նոր զիջումներ, և, հետևաբար, ՀՀ սահմանադրության պահանջով պետք է հանրաքվե անցկացվի: