Արմինֆո. Ուկրաինական պատվիրակությունն այցելել է Արցախի օկուպացված Բերձոր (Լաչին - ազ.): Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այցի նպատակն է Լաչին և Իրպեն քաղաքների քույրացման մասին հուշագրի ստորագրումը:
Փաստաթուղթն ստորագրվել է օկուպացված և բնակչությունից լիովին զրկված Բերձորում ՝ Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Մասիմ Մամեդովի և Իրպենի քաղաքապետ Ալեքսանդր Մարկուշինի միջև:
Չնայած բնակիչների բացակայությանը՝ կողմերը, հուշագրի համաձայն, "կհամագործակցեն պատմամշակութային ժառանգության պահպանման, քաղաքաշինության, շրջակա միջավայրի պահպանության, բարեկարգման, հասարակական տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգաարդյունավետության, թափոնների կառավարման, երիտասարդության և սպորտի ոլորտներում տեղեկատվության և փորձի փոխանակման միջոցով":