Արմինֆո. ԱՄՆ դատախազությունը Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսին մեղադրում է խոշոր կաշառքներ ստանալու համար, այդ թվում ՝ Թուրքիայից՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը հայտարարությունից հրաժարվելու դիմաց: Այդ մասին հաղորդում է AP-ը։
Աղբյուրը նշում է, որ դաշնային դատախազները մեղադրական եզրակացություն են հրապարակել, որում Ադամսին մեղադրում են այն բանում, որ նա թույլ է տվել թուրք պաշտոնյաներին և գործարարներին գնել իրենց ազդեցությունը նախընտրական քարոզարշավի անօրինական ներդրումների և արտասահմանյան շքեղ ուղևորությունների միջոցով: Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Ադամսը մեղադրվում է դավադրության, էլեկտրոնային հաղորդակցության միջոցների օգտագործմամբ խարդախության և կաշառակերության մեջ: ԱՄՆ դատախազի խոսքով՝ Ադամսը պարտավոր էր բացահայտել իր ստացած նվերների մասին տեղեկությունները, սակայն տարեցտարի "հասարակայնությանը պահում էր անտեղյակ վիճակում":